Ալիևի աղջիկները կասկածվում են փողերի լվացման մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջիկները կասկածվում են փողերի լվացման մեջ: Այս մասին հայտնել է «The Guardian»-ը: Բանն այն է, որ Լեյլա և Արզու Ալիևաները փորձել են Լոնդոնում գնել 60 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք՝ գաղտնի օֆշորային կազմակերպության միջոցով: Տների ձեռքբերման համար աղջիկները մտադիր էին օգտվել բրիտանական Վիրջինիա կղզիներում գտնվող օֆշորային կազմակերպությունից: Հիշեցենենք, 2018թ. սկզբին հայտնի դարձավ, որ Արզու և Լեյլա Ալիևաները օգտագործել են տասնյակ օֆշորային կազմակերպություններ՝ բիզնեսում ներդրումներ կատարելու համար:
