«Կլասիկ» Վանեցյանն ու ԱԱԾ-ն

Ազգային անվտանգության ծառայության հոբելյարական 100 ամյակը տոնելու պատիվը, փաստորեն, շնորհվեց հեղափոխական իշխանություններին կառույցի տնօրեն Արթուր Վանեցյանին:Նկատենք, որ բավականին խտրական միջոցառում էն կազմակերպել՝ տոնական ցերեկույթին չհրավիրելով նախկիններին՝ սկսած Դավիթ Շահնազարյանից, վերջացրած Գեւորգի Կուտոյանի: Որ ԱԱԾ-ն նորանկախ Հայաստանի մոտ երեսնամյա պատմության ընթացքում ըստ ամենայնի շարունակել է սովետական ԿԳԲ-ի գործը, այդ մասին բարձրաձայնել են նաեւ բոլոր ժամանակների ընդդիմադիրները, հենց այս կոնտիգենտն է եղել ԱԱԾ-ի գործունեության բուն թիրախը, իրենց բազում գործառույթերը թողած, զբաղվել են ընդդիմադիրներին գաղտնալսելով եւ այլն: Բայց, որ թավշյա հեղափոխությունից հետո էլ այս կառույցում փոփոխություններ չէին լինի, դեռ ավելին , այն կդառնար բառի բուն իմաստով քաղաքական մահակ, քչերը կպատկերացնեին: Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ-ի պաշտոնում նշանակված Արթուր Վանեցյանը պաշտոնավարման յոթ ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանից հետո դարձել է մեր ժամանակների հերոսը, քանի որ նախկիններից արյան ու վրեժի ծարավ ունեցող ամբոխահաճո գործողություններով է զբաղված: Արտաքի անվտանգության հիմնական գործառույթը արդեն դժվար է ասել, թե որ պլան է մղված, թիրախում միայն ներքին խնդիրներն են, հատկապես նախկին իշխանության բարձրաստիճան այրերին բռնել-փակել, ստուգել, բերման ենթարկելը: Այս մարմինը իր ղեկավարով ամբողջոթյամբ դարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճությունների ու ցանկությունների կատարողը, ինչի ապացույցներից մեկն էլ հայտնի գաղտնալսումն է: Ակտիվ գործողություններին զուգահեռ պարոն Վանեցյանը նույնպես գերակտիվ վիճակներում է ու չի իջնում լրատվամիջոցների էջերից, ինչը բնորոշ չի եղել իր նախորդներին: Վերջապես, նա սովորական բարձրաստիճաններից տարբերվում է իր կարգավիճակով եւ հենց այդ կարգավիճակն է պարտադրում որոշակի զսպվածություն, հատկապես, որ նա առանձնապես չի փայլում իր դիվանագիտական պատասխաններով եւ անկեղծորեն ասում է այն, ինչ կատարվում է: Այդուհանդերձ, քչերի մտքով կանցներ, որ 100-ամյա միջոցառումը եւս կկազմակերպվեր քաղաքական նկատառումներից ելնելով՝ անտեսելով նախկիններին: Ի վերջո, գործունեության մեկ դարի մեջ է մտնում նաեւ 37 թիվը ու այսպիսով ստացվում է, որ Վանեցյանը բոլոր ժամանակների պատասխանատվությունն իր վրա է վերցնում եւ համարում, որ անցած հարյուր տարիների գործունեության ծանր բեռը կարող է միայնակ կրել իր ուսերին: Ի դեպ, որ ԱԱԾ-ն վերջին ամիսներին քաղաքական ուղղվածություն է վերցրել, վկայում է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության վերջերս արված հայտարարությունը՝ ուղղված ԱՄՆ քաղաքացիներին, որով դեսպանությունը նրանց զգուշացնում է, որ Հայաստանում կա անդրազգային ահաբեկչության վտանգ.<<Վտանգ կա նաև անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների և անհատների գործողությունների առումով, որոնք առաջնորդվում են Եվրոպայում տարածված ծայրահեղական գաղափարախոսությամբ», նշված է հայտարարության մեջ, որն , իսկապես, աննախադեպ է: Անի Սահակյան

դիտվել է 86 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am