Աթոռներ, կենցաղային սառնարաններ, կոնյակ, կապուչինո. Սանասարյանի ղեկավարած նորաստեղծ մարմնի բազմազան գնումները

Պետական Վերահսկողական ծառայությունը, որը վարչապետի ենթակայությամբ գործող նորսատեղծ պետական մարմին է, արդեն հասցրել է վերջին երկու ամիսների ընթացքում մեծ խումբ ապրանքների գնումներ կատարել, Aysor.am-ը տեղեկանում է պաշտոնական հրապարակային փաստաթղթերից։ Ըստ այդմ, մասնավորապես, 2 մլն 331.300 դրամով պատվիրվել է 19 հատ բազմաֆունկցիոնալ տպիչ սարք, «Վեգա» ընկերությունից գնել են կենցաղային սառնարաններ՝ ընդհանուր 436 հազար դրամ արժողությամբ, գնել են գրասեղաններ, բազմոց, չհրկիզվող պահարան՝ 420 000 դրամով, 4 հատ աթոռ՝ ընդհանուր 248 000 դրամ արժեքով, տնտեսական ապրանքներ՝ ընդհանուր 498 930 դրամ արժեքով։ Այս պետական մարմնին վառելիքով ապահովելու համար ծախսվել է 3 մլն 765.000 դրամ գումար, իսկ վառելիքի մատակարարը եղել է «CPS օյլ քորփորեյշըն» ընկերությունը։ Ներկայացուցչական ծախսեր անվան տակ Պետական վերահսկողական ծառայությունը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, 19 200 դրամով գնել է «Վան արդի» անապակ 6 հատ գինի, 34 400 դրամով 7 տարեկան 0.5 լիտրանոց 4 հատ կոնյակ՝ «Ընտրանի», 37 200 դրամով 12 հատ քաղցրավենիք՝ «Ֆերերո Ռոշեր», 28 260 դրամով «Անի» կոնյակ՝ դարձյալ 4 հատ։ Գնել են նաև կապուչինո, թեյեր, հանքային ջուր և այլն։ Ընդհանուր առմամբ ներկայացուցչական ծախսերի համար պետբյուջեից հատկացվել է 213 150 դրամ։ ՊՎԾ-ն, հիշեցնենք, ղեկավարում է «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը։ Վերջինը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։

դիտվել է 201 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am