«Էս տոնածառն ուրիշ պտուղներ էլ ունի». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա էլ իմ տոնածառն է ընկերներ, ծանոթացեք, մի քիչ գզգզված է, բայց էս էլ իմ ստեղծածն է, հալալ քրտինքով: Շատ եմ տանջվել գծելու և զարդարելու համար: Սա օրենքով է, ընկերներ, օրենքով է ստացվում այնպես, որ մայրաքաղաքը, որ բոլորս այդպես սիրում ենք, չնչին ընկնող բյուջեով մարզկենտրոն քաղաքների և այլ համայնքների համանման ցուցանիշներից միջին հաշվով 3 անգամ շատ փող ունի: Այսինքն, եթե Իջևան քաղաքում ասֆալտի կամ աղբահանության համար յուրաքանչյուր միջին քաղաքացու համար բյուջեից ծախսվում է X դրամ, ապա Երևանում համայնքային բյուջեից կա այս գործերի համար ծախսելու իր յուրաքանչյուր քաղաքացու հաշվով եռապատիկ գումար: Անշուշտ, սա լավ է մայրաքաղաքի և իր բնակիչների համար: Չէ, սխալ ասացի, այսպես` սա երեք անգամ ավելի լավ է մայրաքաղաքի և իր բնակիչների համար: Հիշեցնեմ` սա օրենքով է, այս տոնածառներս լիովին օրինական են, հենված են ՏԻՄ և ԱՎԾ պաշտոնական թվերի վրա: Կարող եք դուք էլ փորձել, նույն բանն եք ստանալու: Համահարթեցման մասին օրենքով, այլ իրավական ակտերով և Հայաստանի ԱՆՀԱՄԱՉԱՓ, հետևողականորեն ԱՆՀԱՄԱՉԱՓ զարգացման հետևանքով էս տեսակ տոնածառ է ստացվում: Ասում են, որ Երևանը հարուստ քաղաք է և դրա շնորհիվ է այդպես ստացվում: Գիտե՞ք` ճիշտ են ասում: Ուղղակի շարունակությունը չգիտեն, իսկ ես գիտեմ: Պատմեմ... Նույն այս դիագրամների տարիներին Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով բոլոր մարզկենտրոններում մշտական բնակչությունը նվազել է, պակասել է, շարունակ և հետևողականորեն, միայն մեկ մարզկենտրոնում է երկու տարի մնացել նույնը, հետո նվազել է, իսկ Երևանում աճել է հետևողականորեն: Աճում է բնակչությունը, աճում է քաղաքը, աճում են համայնքային եկամուտները, աճում է դոտացիան և վերջում ստացվում են այս նկարների տոնածառները: Թույլ կտա՞ք հիշեցնել, որ բոլոր այդ տարիներին Հայաստանի բնակչությունը նվազել է տարեկան 30-40 հազար մարդով, այսինքն, Հայաստանի բնակչության անկումը եղել է ոչ թե տարածքային համաչափությամբ, այլ մարզերի հաշվին, աճող մայրաքաղաք, հյուծվող մարզեր: Սա նախկին իշխանությունների դիտավորյալ կամ անմեղսունակ պատկերն է: Հետոն պատմե՞մ... Հետո այս տոնածառերի փեշերն ավելի շատ են մեծանալու, իսկ միջին և վերին մասերը էլի նվազելու են, նիհարելու են, դառնա՝ «պոլի չոտկ» որովհետև, երբ նվազում է բնակչությունը, քաղաքը/համայնքը խեղճանում է, թուլանում է, եկամուտները նվազում են, դոտացիան պետական բյուջեից նվազում է (այդպիսին է օրենքով սահմանված բանաձևը) և այլն: Հետո, երբ քաղաքը թուլանում է եկամուտներով (ասենք՝ կոռուպցիա չկա, բոլորը հալալ են աշխատում), համայնքային ենթակառուցվածքները, նախակրթարանները, ծառայություններն սկսում են թուլանալ, համայնքը դառնում է պակաս բարենպաստ ապրել-աշխատելու համար, էլ ավելի է աճում արտագաղթը. մարդը կենսաբանական օրգանիզմ է հայ և հայաստանյաց ժողովուրդ լինելուց առաջ, գնում է այնտեղ ապրելու, որտեղ կենսաբանական պայմաններն ավելի լավն են: Այս տոնածառերի և դրության մասին երկու տասնամյակից ավելի խոսել ու գրել եմ, հանդիպել ու բացատրել եմ, պահանջել ու պնդել եմ, վերջին ամիսներին էլ եմ խոսել ու գրել: Նախկին իշխանությունները շարունակ խոսել են ու թմբկահարել են, թե տարածքային համաչափ զարգացումը Հայաստանի զարգացման ուղենիշներից մեկն է, ճամարտակել են էլ՝ դու սուս, թե Երևանում է կենտրոնացված ամեն ինչ, հարկավոր է ապակենտրոնացնել ու վերջում ստացել ենք էս տոնածառները, վերջում ստացել ենք շատ հետաքրքիր բաներ, ասեմ իմանաք` մութը չմնաք: Երևանում այդ «համաչափ զարգացման» շնորհիվ մանկապարտեզները ձրի են արդեն 7,5 տարի իսկ մնացած համայնքներում, որտեղ մանկապարտեզ կա՝ փողով են, 4000-8000 դրամ/ամսական վարձով, իսկ համայնքների 80%-ում մանկապարտեզ ընդհանրապես չկա: Բա, օրինակ ի՞նչ կարիք կա Քաշունի գյուղում մանկապարտեզ ունենալու: Հա հետո՞ ինչ-որ սահմանադրության մեջ գրած է, թե բոլորս հավասար ենք մեր հիմնարար իրավունքներով: Բա հո չէ՞ին գրելու խոշոր քաղաքներում բոլորը հավասար իրավունք ունեն մանկապարտեզի, իսկ փոքր համայնքներում մի քիչ հավասար, իսկ Երևանում՝ անվճար, բայց հավասար...: Էս այլանդակությունը, որին ես հայկական ապարտեիդ եմ ասում, ու, որի համար ինձ ընկերներս դիտողություն են անում, թե թունդ եմ ասում, 10-15 տարի հետո հետևյալ սեգրեգացիան կամ զատումն է առաջացնելու` երիտասարդների մի մասը կրթության անհավասար հասանելիության բերումով աշխատելու են գրասենյակներում՝ ճերմակ օձիքներով, բիզնեսմեն ու կառավարիչներ են լինելու, մյուս մասը լինելու են կթվորուհիներ, հովիվներ, բեռնակիրներ, բանվորներ ու շատ-շատ վարորդներ: Ամեն մեկն ըստ կարողության՝ կասեք: Չէ, դա թերի միտք է, պատճառը բազային կրթության անհավասար մատչելիությունն է, ոչ թե տաղանդը կամ պապոնց փողերը: Դպրոց- համալսարանների հասանելիության մասին չխոսեմ: Էս տոնածառն ուրիշ պտուղներ էլ ունի: Շատ պտուղներ ունի, բայց մեկն էլ ասեմ` 2013-2017թթ. Երևանի ավագանու որոշմամբ, ավագանու ԲՈԼՈՐ անդամները իրենց, իբր կատարած ծախսերի համար համահավասար փոխհատուցում են ստացել Երևանի բյուջեից, 4 տարում ավելի քան 150 մլն դրամ, իսկ խոշորացված համայնքների այն ավագանու անդամները, որոնք կենտրոն բնակավայրում չեն ապրում, իրենց գյուղից ավագանու նիստերին գնալ-գալու համար իրենց գրպանից են ծախսում, փոխհատուցման համար համայնքի բյուջեն փող չունի: Չհարցնեք, թե Երևանի ավագանու անդամներն ինչ ծախսերի համար են փոխհատուցում ստացել ամսական 50.000 դրամ, չգիտեմ, ոչ ոք չգիտե, Պարոն Պարոնն էլ չգիտեր, տվել էր, բայց չգիտեր որ ծախսի համար է տվել, դատախազությունն էլ չի ուզում իմանալ, առեղծված է, անունը «փոխհատուցում», իրականում՝ շաբաշ: Հիմա ժամանակն է համայնքային այս անհավասարության խնդիրը լուծելու: Սա քաղաքական խնդիր է, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման քաղաքականության խորքային վերանայման կարիքը վաղուց է հասունացել, հարկավոր է վերացնել տարածքային անհամաչափ զարգացվածությունը, կամ զարգացման անհամաչափությունը, որը բազմաթիվ խնդիրների հետևանքով է առաջացել և բազմաթիվ խնդիրներ է հարուցում ու բարդացնում: Հայաստանի ճլորած ոտուձեռով և ուռած գլխով անհասկանալի էակի հեռանկարը պետք հրատապ խափանել: Թե չէ՝ բալը թանկ էր, առել անցել եք...»:

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video) Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր. Տեր Արիստակեսի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Մերժում ենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը. Եզրաս Սրբազան (video) Թրամփը հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը հրաժարվել է մահապատժի ենթարկել ութ կանանց Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Սամվել Կարապետյանը հանդիպել էի իր թիմի մի շարք անդամների հետ Իրանի ռազմածովային շրջափակման ընթացքում ԱՄՆ-ն ճանապարհից հետ է ուղարկել 31 նավ Էս նվաստացմանը մենք վերջ ենք դնելու․ Սամվել Կարապետյանը գիտի՝ ինչպես (video) Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am