Քանդեք դատարանները, կառուցեք կոլիզեյներ և թող ժողովուրդը բութ մատի շարժումով իրականացնի արդարադատություն...

Առաջարկում եմ քանդել դատարանները, փոխարենը կառուցել կոլիզեյներ և թող ժողովուրդը բութ մատի շարժումով իրականացնի արդարադատություն... Մենք հասել ենք մի կետի, երբ մեր ժողովրդի մի մասը փողոցներ փակելով ցանկանում է ազդել դատարանների որոշումների վրա, ինչը չափազանց վտանգավոր ընկալում է և անկախ այն բանից ով է այս պահին Հայաստանի քաղաքական իշխանությունն պարտավոր է կամ բացատրել սեփական ժողովրդին, որ չի կարելի միջամտել դատական իշխանության որոշումներին կամ ճնշել փողոցներ փակելով արդարադատությանը միջամտելու ժողովրդի ցանկության, կամ էլ հեռանալ քաղաքականությունից, քանզի աչք փակելով ժողովրդի մի մասի սխալ պատկերացումների ու գործողությունների վրա, Նիկոլն ուղակի կողքից հետևում է, թե ինչպես է մեր ժողովրդի մի մասը գիտակցված կամ՝ ոչ, ուղղորդված կամ՝ ոչ լրջագույն հարվածներ հասցնում մեր պետականության հիմքերին: Ստացվում է կարելի է PR գործիքներով սեփական քաղաքական հակառակորդներին վարկաբեկել, հեղինակազրկել հանրության մի հատվածի աչքերում, ստեղծել հանրային կարծիք և առանց իրավական հիմքեր ունենալու՝ հասարակական կարծիքի ճնշման տակ ստիպել դատարաններին դատապարտելու տվյալ անձին և նման իրավիճակը Հայաստանը կդարձնի իզգոյ պետություն՝ գործարար շրջանակների , առողջ դատողությամբ օժտված մարդկանց շրջանում իր բոլոր բացասական հետևանքներով: Մյուս կողմից էլ, երբ պարզ քաղաքացին տեսնում է թե ինչպես է իր երկրի վարչապետը հարթակից մուննաթ գալիս դատավորների վրա՝ կոչ անելով նրանց խելքները գլուխները հավաքել, լսում հեռախոսազրույցներ և ինքն իր համար պարզում , որ դատավորը վճիռ կայացնելուց առաջ երկրի քաղաքական իշխանությունների հետ ճշտվում է ինքն էլ իր տարբերակն է մտածում՝ դատարանի որոշումների վրա ազդելու: Մեր պետությունն օր-օրի թուլանում է, իսկ ժողովրդի մի մասն ավելի բարեկեցիկ և արդար կյանք ունենալու համար իր սխալ պատկերացումներով պայքարելով նվազեցնում է՝ իր իսկ բարեկեցության և սեփական պետության արդարության տեսլականը.. Գրել է Մենուա Հարությունյանը

դիտվել է 65 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am