Հայ բժշկին մեղադրում են անզգայացրած հիվանդներին բռնաբարելու համար
Սանկտ-Պետերբուրգի «Յուվենտա» կլինիկայում երեք հիվանդների բռնաբարելու մեջ կասկածվում է ազգությամբ հայ բժիշկը՝ 58-ամյա անեսթեզոլոգ Արմեն Հովհաննիսյանը։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, իրավապահներին դիմել է 16-ամյա աղջկա մայրն ու հայտնել, որ վիրահատությունից հետո, երբ դուստրը դեռ գիտակցության չէր եկել, բժիշկը բռնաբարել է նրան։ Իրավապահները պարզել են, որ նույն օրը մեղսագործը ևս երկու հիվանդի է բռնաբարել՝ 17 և 21 տարեկան։ Նրանք երեքն էլ եղել են նույն հիվանդասենյակում։ Իրավաահները կարծում եմ, որ այդ դրվագները տեղի են ունեցել նույն օրը՝ ժամը 11-15-ն ընկած ժամանակահատվածում։ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ բռնաբարության, սեքսուալ բնույթի գործողությունների հատկանիշներով։
