Էջմիածինցիները հայտնեցին, երբ կբացեն ճանապարհը
Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ էջմիածինցիների այսօրվա ակցիան կավարտվի 16:30-ին, սակայն վաղը` առավոտյան, նորից շարունակվելու է:«Ինչքան Մանվել Գրիգորյանն ազատության մեջ ա, էնքան սենց պայքարելու ենք: Մենք մեր կառավարության, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն ենք, բայց արդարադատությունը թիկունքից փխում է նրանց: Տվյալ պահին հանրության ճնշումն ենք իրականացնում արդարադատության վրա: Նա վտանգ ա ներկայացնում, իրավունք չունեին գրավով բաց թողնել»,- ասացին հավաքվածները:
