Ոստիկանությունը չի թողնի նրա կամ շրջապատի կողմից որևէ ավելորդություն
«Ինքը ոստիկանության հսկողության տակ է, ավելորդ ոչինչ չի լինելու, ոստիկանությունը չի թողնի նրա կամ շրջապատի կողմից որևէ ավելորդություն: Բացեք ճանապարհը, գնանք, նստենք, խոսենք»,- ասաց ոստիկանության գնդապետը` հորդորելով էջմիածինցիներին բացել Էջմիածին-Երևան ճանապարհը, որը ցուցարարներն առավոտից փակ են պահում: Սակայն այնտեղ հավաքվածները պահանջեցին, որ արդարադատության նախարարը ժամանի Էջմիածին:
