Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիները շարունակում են փակ պահել Երևան-Էջմիածին միջպետական ճանապարհը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարորդների ու ակցիայի մասնակիցների միջև ժամանակ առ ժամանակ վիճաբանություններ են տեղի ունենում: Վարորդները պահանջում են ճանապարհը բացել, ակցիայի մասնակիցներն առաջարկում են ոտքով անցնել մյուս կողմը, որտեղից նրանց տաքսիներով կճանապարհեն: Ոստիկանությունը տեղում աշխատում է և վերահսկում է իրավիճակը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին, ինչպես նաև զրկել նրան գեներալի կոչումից: Դեպքի վայր է ժամանել նաև Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանը, ով փորձում է հասկանալ, թե ո՞վ է համակարգում բողոքի ակցիաները, քանի որ զուգահեռ ակցիաներ են իրականացվում նաև Էջմիածնում: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ հավաքներն ինքնաբուխ են:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը