«Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ». Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Հայելի ակումբում, պատասխանելով այն հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանն Արշակ Կարապետյանի՝ Ռ. Քոչարյանի դեմ ցուցմունք տալու լուրերը, ասել է. «Այոʹ,այդ անձը ցուցմունք է տվել պարոն Քոչարյանի դեմ: Պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տրված, դրա համար էլ եղել է փորձ առերեսել իրենց, որը ձախողվել է որոշ պատճառներով, որը չէի ուզի հիմա մանրամասնել: Նաև Արշակ Կարապետյանը եղել է այդ թիվ «0038» հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը»:
