Զասին ՝ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու փաստաթուղթը Տաջիկստանի նախագահը ստորագրել է
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու, այդ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու մասին փաստաթուղթը։ «Տաջիկստանի նախագահը սատարում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու համար», - ասել է Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Ria.ru-ն։
