Քոչարյանի պաշտպանը ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի դեմ նոր փաստարկներ ունի

«ԱԱԾ եւ ՀՔԾ  պետերը Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, որոնց նպատակն իրականում հանրության շրջանում հուզական տրամադրություններ ստեղծելն է: Առաջիկայում այդ պաշտոնյաների համար ճշմարտությունը թաքցնելը դժվար է լինելու  Քոչարյանը, ինչպես հայտնի է, մեղադրվում է 300.1 հոդվածով(ՀՀ սահմանադրական կարգը տապալել), որը 2008թ.-ին գոյություն չուներ: Որպեսզի Քոչարյանի դեմ ներկայում կարողանան կիրառել 300.1 հոդվածը(որը Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ եղել է 300 հոդվածը), այն չպետք է վատթարացնի մեղադրյալի վիճակը: Մենք ասում ենք, որ վատթարացնում է, իսկ մեղադրող կողմն այդպես չի կարծում: Որպես հակափաստարկ ասեմ, որ Մարտի մեկի դեպքերով նախորդ սահմանադրության 300 հոդվածով մեղադրանք է առաջադրված եղել, օրինակ, Ալեքսանդր Արզումանյանին: Հետո, երբ այդ հոդվածը տրոհվեց, Արզումանյանի մեղադրանքը չվերաորակվեց 300.1-ի, որովհետեւ դատախազը համարեց, որ այդ հոդվածները վատթարացնում են մեղադրյալի վիճակը: Այդ պատճառով մեղադրողներն Արզումանյանի մեղադրանքից հրաժարվեցին, քանի որ նախորդ հոդվածի համեմատ՝ այդ հոդվածը վատթարացնում էր նրա կարգավիճակը: Իսկ Քոչարյանի դեպքում պարզվում է, որ չի վատթարացնում»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: « Արզումանյանի մեղադրանքից հրաժարված դատախազներն են՝ Կորյուն Փիլոյան, Հ. Սարգսյան, Լ. Թադեւոսյան:Վերջինս ներկայում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագան է: Ո՞նց հասկանանք այս երկակի չափանիշներն ու խախտումները, որոնք ներկայում կիրառվում են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Մի մարդու նկատմամբ օրենքը կիրառվում է մեկ, իսկ մյուսի դեմ՝ այլ կերպ, ուրեմն՝ հաշվեհարդարի խնդիր կա: Այս ընթացքում երբեւէ նման արտահայտություն չեմ արել, բայց հիմա ասում եմ՝ սա քաղաքական հետապնդում է, երբ անձի հետ քրեաիրավական դաշտում վարվում են այլ կերպ, քան վարվել են մեկ այլ անձի հետ՝ նախկինում»,-պարզաբանեց Ալումյանը:  

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am