Խայտառակ դատավարություն էր.Հայկ Ալումյան

« Ե´վ դատավորի ընտրությունը Վերաքննիչ դատարանում, ե´ւ դատավարության ամբողջ ընթացքը, ե´ւ դատավորի կողմից կայացված որոշումը տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ կոպիտ խախտումներով։Դատավորը չի պատասխանել մի շարք փաստարկների, որոնք մենք ներկայացրել ենք եւ որոնց պատասխանը ո´չ դատավորը, ոչ քննիչը եւ ո´չ էլ դատախազները չունեն։ Դատավորը պարզապես գերադասել է իր որոշման մեջ չանդրադառնալ այդ փաստարկներին եւ չկարողանալով հերքել, տպավորություն է ստեղծել, որ դրանք գոյություն չեն ունեցել»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ խոսելով Քոչարյանի կալանավորման հարցի մասին։ «Այն փաստարկներին էլ, որոնց դատարանն անդրադարձել է, կամ դատավորը ճիշտ չի ընկալել, կամ ճիշտ է ընկալել, սակայն չի կարողացել հստակ պատասխաններ տալ, սահմանափակվել է ճշմարտանման եւ որեւէ իմաստ չպարունակող նախադասություններով։Դատավարությունը խայտառակ դատավարություն է եղել, որոշումը կայացվել է խայտառակ խախտումներով»,- հավելեց պաշտպանը։ «Մեզ հայտնել են, որ դատավորի ընտրությունը վիճակահանությամբ է եղել, սակայն իրենց ոչ մի արձանագրություն չեն ներկայացրել այդ վիճակահանության վերաբերյալ: Մեզ ոչ մի ապացույց չներկայացրեցին, որ վիճականահություն է տեղի ունեցել եւ Ռուբիկ Մխիթարյանը վիճակահանությամբ է ընտրվել, բայց անգամ եթե ներկայացնեին այդ արձանագրությունը, օրենքով նման բան նախատեսված չէ եւ եթե դատարանի կազմը որեւէ այլ ընթացակարգով է տեղի ունենում, որն օրենքով ամրագրված չէ, ապա այստեղ առկա է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:Քննիչի բացարկը բավականաչափ հետաքրքրական էր․ նա ասաց, որ դատավորի համար գործը բավական բարդ է եւ դատավորին ակնարկեց, որ գուցե իր ուժերից վեր կլինի այս գործով կայացնել օրինական որոշում։ Դատավորն իրեն վիրավորված համարեց քննիչի այս ակնարկներից եւ այս բացարկն անգամ չքննարկեց, բայց հիմա տեսնում ենք, որ ավելի լավ կլիներ քննարկել»։  

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am