Ռեժիմի ջարդարարներից Վալերի Օսիպյանը ոչ միայն հեղափոխական Հայաստանի ոստիկանապետն է, այլև պետք է իր նմանների հետ միասին որոշի ապստամբներին համաներելու հարցը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը  հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ժամանակն է կալանքից ազատելու Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին Տասնամյակներ շարունակ պետությունը զավթած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության անդամ Մանվել Գրիգորյանին երեկ՝ դեկտեմբերի 21-ին, գրավի դիմաց ազատ արձակելը բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության, հատկապես՝ Էջմիածնի բնակիչների շրջանում: Ողջունում ենք ի նշան բողոքի փողոց դուրս եկած էջմիածինցիներին ու մյուս բոլոր քաղաքացիներին և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց: Միևնույն ժամանակ փաստում ենք, որ նման ինքնաբուխ ձևով ոտքի կանգնելու կարողությունը վկայում է քաղաքացիների ինքնակազմակերպվածության և քաղաքացիական հասարակության կայացման գոհացուցիչ ընթացքի մասին: Բազմիցս հայտարարել ենք և այս առիթով էլ վերահաստատում ենք, որ առանց նախորդ հանցավոր ռեժիմների գործունեության իրավաքաղաքական գնահատականի և դրա հիման վրա համընդգրկուն և ամբողջական անցումային արդարադատության, առանց քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիայի, առանց պետությունը զավթած հանցավոր համագործակցության պարագլուխներին խստագույնս պատժելու և ունեզրկելու հնարավոր չէ երկիրը հանել անդունդից և ապահովել արդարութուն, իրավունքի գերակայություն, տնտեսության զարգացում, բարեկեցություն և պետական ինքնիշխանություն: Դրա փոխարեն՝ առաջացել է աղաղակող անարդարության մի անընդունելի վիճակ, երբ հանցավոր ռեժիմի դեմ ընդվզած քաղաքացիները դեռևս բանտերում են կամ ամբաստանյալի կարգավիճակում են, ռեժիմի ստեղծած իրականության պատճառով բանտերն ընկած հազարավոր մարդկանց համաներումը շրջանցեց, իսկ ռեժիմի պարագլուխները շարունակում են պաշտոններ զբաղեցնել կամ օգտվել իբրև թե օրինական արտոնություններից: Իսկ եթե վերջիններս հետապնդվում են, ապա իրենց կատարածի չնչին մասը կազմող կիսատ-պռատ մեղադրանքներով, որոնցից, մեծ հավանականությամբ, նրանք հետագայում կարող են նաև ազատվել: Հատկապես վրդովեցուցիչ է, որ ռեժիմի ձեռքով զոհաբերված ոստիկանների սպանության մեղադրանքով շարունակում են բանտում մնալ «Սասնա Ծռերի» ապստամբության մասնակիցներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, մինչդեռ ռեժիմի ջարդարարներից Վալերի Օսիպյանը ոչ միայն հեղափոխական Հայաստանի Ոստիկանապետն է, այլև պետք է իր նմանների հետ միասին որոշի ապստամբներին համաներելու հարցը: Ժամանակն է վերջ դնելու ազգի արժանապատվությունը վիրավորող և նրա  անվտանգությունն ու պետության ապագան իրական սպառնալիքի տակ դնող այս անարդարությանը: Սկզբի համար՝ արդարության ճգնաժամը վերջին կետին չհասցնելու նպատակով, հարկավոր է ազատ արձակել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, հայտարարել իսկապես լայն համաներում և ձեռնամուխ լինել համընդգրկուն և ամբողջական Անցումային արդարադատության»:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ Մարդու վրայից, էն էլ հանրային դեմքի, էն էլ պաշտոնյայի, չպիտի ճպճպան ձեթի հոտ գա․․․ Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել» Չինաստանը մտահոգություն է հայտնել Իրանին հասցվող հարվածների կապակցությամբ Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում «Պերաշկի խեղդելու» հերթական շոուն Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել Աբովյանում 24-ամյա երիտասարդի դաժան սպանության մանրամասները Թրամփն ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հարվածելու ծրագրի մասին․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. Ոսկանյան Այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են Խամենեի սպանության մասին ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները․ կա զոհ Прогноз из 2012: Владимир Жириновский — о кризисе на Ближнем Востоке
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am