Աննուշկան ձեթն այնպես թափած կլինի տրամվայի ռելսերին, որ չսայթաքելն անհնար կլինի...

Վրաստանում Սաակաշվիլու պարտված կողմնակիցները նրանից փող են ուզում,որպեսզի կարողանան արդյունավետ պայքարել: Սաակաշվիլին փող, իհարկե, ունի, այն էլ՝ շատ: Նա Վրաստանում բարեփոխումներ արեց, բայց ձեռքի հետ նաև, այսպես կոչված, անցումային արդարադատությանշրջանակներում բառիս բուն իմաստով սեփականության վերաբաշխում իրականացրեց ու թալանեց: Դա էր պատճառը, որ նա հիմա փախած է Վրաստանից: Սաակաշվիլու թիմակից ու Վրաստանի նախագահի թեկնածու Վաշաձեն երկրորդ փուլում պարտվեց ոչ թե Զուրաբիշվիլիին, այլ վրացիների մեծ մասը որոշեց թույլ չտալ Սաակաշվիլու վերադարձը: Վրաստանի նախկին նախագահին էլ այլ բան չի մնացել, քան հեռվից կռիվ տալը և թիմակիցներին պայքարի մղելը: Թիմակիցները, ինչպես վերևում նշեցինք, փող են ուզում: Բայց Միխոն քծիբություն է անում: Ու որպեսզի հիմնավորի իր քծիբությունը, բերել է Նիկոլ Փաշինյանի օրինակը: «Փաշինյանը գումար ունե՞ր, անգամ իր մեքենան չէր կարողանում լիցքավորել»,-հայտարարել է դրսի փողերով «վարդերի» հեղափոխություն արած Սաակաշվիլին։ Սաակաշվիլին, ի դեպ, մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել Փաշինյանի մասով: Ըստ նրա՝ երբ Նիկոլը բանտում է եղել, Կարեն Կարապետյանը (գազի Կարենը – Կ.Մ.)ճամպրուկով նրա մոտ է տարել 270 մլն դոլար՝ ասելով, որ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք, կխեղդենք… «Իսկ նա գիտեք ինչ ասաց, բոլորին ուղարկեց նույն տեղը: Եվ այսօր նա Հայաստանի վարչապետն է, Հայաստանն այսօր ղեկավարում է ոչ օլիգարխիկ խորհրդարանական մեծամասնություն: Խնդրեմ ձեզ օրինակ, որ խոսում եք փողից և միջոցներից»,-եզրափակել է Վրաստանի փախած նախկին նախագահը: Թե որտեղի՞ց են հայտնի Սաակաշվիլուն այս մանրամասները, դժվար է ասել: Ճի՞շտ է ասում նա, թե՞ հորինում է, որպեսզի իր քծիբությունը հիմնավորի, արդեն երկրորդական հարց է: Գլխավորն այն է, որ նա պնդում է, որ Փաշինյանին 270 միլիոն դոլար են առաջարկել, իսկ նա չի վերցրել: Թվում է, թե Սաակաշվիլին իր քծիբությունը հիմնավորելուց զատ դրականորեն քարոզել է Փաշինյանի օգտին, բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում նա «քաշել» է Փաշինյանին: Այդ այսօր կարող են Նիկոլի զոմբիները հավատալ Սաակաշվիլու ասածներին ու հիացական գնահատականներ տալ անկաշառ Փաշինյանին, բայց վաղը, երբ հետիշխանափոխական էյֆորիան անցնի ու Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը անխուսափելիորեն փոխվի, նույն այդ զոմբիները կհիշեն Սաակաշվիլու ասածները, բայց ոչ թե համաձայնելով Վրաստանի նախկին նախագահի ասածների հետ, այլ առնվազն կասկած հայտնելով, որ 270 միլիոնը, թերևս, չէր մերժվել: Դրանից հետո շատ արագ կտարածվի «270 միլիոն դոլար փող էր կերել դեռ իշխանության չեկած» միֆը և արի ու ապացուցի, որ «տրամվայի ես սպասում», մինչդեռ Աննուշկան ձեթն այնպես թափած կլինի տրամվայի ռելսերին, որ չսայթաքելն անհնար կլինի... 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am