Սփյուռքի նախարարության լուծարման որոշումը համահայկականության ժխտում է

Ըստ կառավարության որոշման նախագծի` Սփյուռքի նախարարությունը պետք է լուծարվի, և դրա գործառույթն իրականացնելու է փոխվարչապետի գրասենյակը։ Արդյո՞ք որոշումը կայացնելիս հաշվի է առնվել Սփյուռքի կարծիքը, Yerkir.am-ն այդ թեմայով զրուցեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի և ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթի նախկին խմբագիր, հրապարակախոս Վաչե Բրուտյանի հետ: Շահան Գանտահարյանի կարծիքով`նման որոշում կայացնելուց առաջ նախ հարկավոր է ուսումնասիրել մեծ սփյուռք ունեցող երկրների փորձը, կառավարություն-սփյուռք հարաբերությունների եղանակը, աշխատող կառույցը։ «Գերատեսչություն լուծարելու կամ պահելու որոշումները պետք է կայացվեն տարբեր ձևաչափերով՝ հաշվի առնելով անցկացվող խորհրդակցությունների եւ քննարկումների արդյունքները: Այդ քննարկումներում պետք է ներառել ինչպես դասական Սփյուռքի, այնպես էլ նոր Սփյուռքի ներկայացուցիչներին եւ Սփյուռքում կառավարչական փորձ ունեցող անհատ մասնագետների։  Քննարկումը պետք է լինի փորձագիտական մակարդակով»,- ասաց Գանտահարյանը` հավելելով, որ այն իրողությունը, որ մեր ազգի մեծամասնությունն ապրում է հայրենիքից դուրս, հուշում է, որ առանձին գերատեսչություն անպայման պետք է լինի` հայրենակենտրոն Սփյուռքի կայացման աշխատանքները համակարգելու համար։ Ըստ «Ազդակ»-ի գլխավոր խմբագրի` հայրենադարձությունը գործող կառավարության առաջնային օրակարգերից է, այն, ըստ էության, Սփյուռքի հետ առնչվող խնդիր է, և հեռանկարը պիտի լինի Սփյուռքի` նաև իրավական դերակատարությունը։ «Սա նախանշում է երկպալատ Ազգային ժողովի ձևավորում։ Նման դրույթը ենթադրում է Սահմանադրության փոփոխություն, սակայն մինչ այդ` նախապատրաստությունը կատարելու է Սփյուռքի նախարարությունը՝ հանդիպումներ, քննարկումներ, Սփյուռքի ներկայացվածության իրավական հենքը ճշտող խորհրդակցություններ, տարբեր երկրների երկպալատ խորհրդարանների փորձի ուսումնասիրություն»,- ասաց Շահան Գանտահարյանը: Մեզ հետ զրույցում Վաչե Բրուտյանը նշեց, որ ինքն ականատես է եղել խորհրդային տարիներին գործող Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի՝ Սփյուռքի նկատմամբ կողմնակալ  վերաբերմունքին, երբեմն` խորհրդային իշխանության վերջին տարիներին, բարերար դերակատարությանը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա խոսքով, Սփյուռքի հանդեպ այլանդակ մոտեցումներին, նաև Սփյուռքի նախարարության ստեղծման լայնածավալ աշխատանքներին։  Ըստ նրա` դրանք միտված էին ռազմավարական իմաստով համահայկական մեծ օրակարգ առաջադրելուն։ «Այս նախարարության հիմնումը գործի էր վերածում համահայկական մտակառույցը`  ի շահ հայության ու նրա հայրենիք Հայաստանի ընդհանրական շահերի։ Մի խոսքով` այն կյանքի կոչվեց` լուծելու համար հայկական աշխարհի բարդ խնդիրները։ Ուրիշ հարց է, թե տասնամյա գործունեության ընթացքում ինչքանո՞վ  արդարացրեց իր վրա դրված հույսերը։ Այսօր, բնականաբար, կարելի է քննարկել Սփյուռքի նախարարությունն իր ռազմավարական առաջադրանքներին հարիր քաղաքականությամբ օժտելու խնդիրը։ Ճշտումնե՞ր, ճշգրտումնե՞ր, բարեփոխումնե՞ր, անկասկա՛ծ։ Սակայն այն լուծարելու որոշումը (ինչքան էլ «հեզաճկուն» բառերի տակ ծածկենք այս փաստը) համահայկականության, հայության՝ ՄԵԿ ժողովուրդ լինելու հանգամանքի ժխտում է։ Ոչ ոք իրավունք չունի նման թեթևսոլիկ ու ծանծաղամիտ վերաբերմունք ցուցաբերելու ու հանգելու Սփյուռքի նախարարությունը լուծարելու որոշմանը։ Պետությունը «քորփորեյշըն» չէ՛, պարոնա´յք իշխանավորներ, որ այդ մտածելակերպով եք վերաբերվում համազգային խնդիրներին։ Փաստորեն, Հայաստանի ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն ըմբռնել համահայկական տարողություն ունեցող խնդիրների իսկական տարողությունը, որովհետև, փաստորեն, նման հարցերին նրանց մոտեցումները, լավագույն պարագայում, մակերեսային վարչարարականից այն կողմ չեն անցնում»,- խոսքն ամփոփեց Վաչե Բրուտյանը:

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am