Տեխզննման կտրոնները թանկացել են. հայտնի է պատճառը

Տարեկան մեկ անգամ տեխզննության կտրոն ձեռք բերելու պարտադիր պահանջը տարեվերջին մեծ խնդիրներ է ստեղծել վարորդների համար, իսկ բանկերում կտրոնների պակասուրդ առաջացրել: Տեխզննման կտրոնի համար վճարում կատարելիս էլ վարորդներին հայտնի է դարձել, որ սակագինն է թանկացել: Պատճառը բնապահպանական վճարի համար գանձվող հարկի բարձրացումն է: Վարորդները դժգոհում են, բայց չտուգանվելու համար պարտադիր վճարումները կատարում են: Վարորդների խոսքով՝ այդ անտեղի գործընթացը՝ տեխնիկական զննությունը, իրականում տեղի չի էլ ունենում: Ավտոմեքենաների ոչ մի վարորդ, եթե պարտադրանք չկա, ինքնակամ չի տանում մեքենան տեխսպասարկման կայան՝ զննության, բայց փոխարենը փոքր թղթի համար հարկ վճարելը պարտադիր է: Բանկից ձեռք բերած ու մեքենայի դիմապակուն փակցրած կտրոնը դեռևս չի նշանակում, որ մեքենան անվտանգ է: Վարորդներն իրենք են խոստովանում, որ անգամ կտրոն ունեցող մեքենաները, եթե խիստ զննության ենթարկեն, մեծ մասը հետագա շահագործման ենթակա չէ: Հայաստանում տեխսպասարկում իրականացնող լիցենզավորված 33 կայան կա: Շիրակի մարզում գործում է երկուսը, թեև երկուսին էլ դիմում են միայն ուղևորատար տրանսպորտի վարորդները: Սեփական մեքենաների վարորդները դրա համար գումար ծախսել չեն ցանկանում, ավելի ճիշտ, ամեն մեկն իր մեքենայի տեխզննողն է: Տարեսկզբից թանկացել է նաև տեխզննության կտրոնի վճարը: Նախկինում վճարումը կատարվում էր ըստ մեքենայի արտադրման տարեթվի, իսկ այժմ հաշվարկվում է ձիաուժով, ինչի արդյունքում էլ գինն է բարձրացել: Հաշվարկի ձևի փոփոխությունից բացի, ավելացել է նաև բնապահպանական հարկի դրույքաչափը ու այս դեպքում տարբերակում չի դրվում գազով, բենզինով կամ դիզվառելիքով շահագործվող ավտոմեքենաների միջև: Շրջակա միջավայրի աղտոտման համար նախատեսված հարկից ազատվում են միայն կատալիզատոր ունեցող ավտոմեքենաները, բայց դրա առկայությունը դեռ պետք է հաստատել փաստաթղթով: Հիմա բոլոր վարորդների համար առաջնայինը մինչև տարեվերջ տեխզննման կտրոն ունենալն է: Եթե չհասցնեն, ապա հաջորդ տարի կրկին գույքահարկ են վճարելու: Իսկ տարեվերջին բնորոշ ակտիվության պատճառով Գյումրիի որոշ բանկերում կտրոնների պակասուրդ է:

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am