«Օրենքով գող» Ռաջեն Պիտերսկին Նյու Յորքում դատապարիվել է 45 տարվա ազատազրրկման։ Այդ մասին հայտնում է «Коммерсантъ»՝ վկայակոչելով Նյու Յորքի Հարավային օկրուգի դաատախազության կայքը։
Բացի այդ՝ նշվում է, որ «օրենքով գող»-ից առգրավել են նաեւ ավելի քան 2,16 մլն դոլարի գույք եւ պարտավորեցնել եւս 550 հազար դոլար վճարել որպես պատճառված վնասի հատուցում։ Դատարանը միաժամանակ որոշել է, որ բանտից դուրս գալուց հետո եւս երեք տարի նա պետք է գտնվի ոստիկանների հսկողության ներքո։ Թեեւ 45 տարի ազատազրկումից հետո քրեականը կլինի 86 տարեկան եւ դժվար թե ի վիճակի լինի նոր հանցագործություններ կատարել։
Նա ձերբակալվել էր 2017 թվականին՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ Նյու Յորքի դատախազության լայնածավալ գործողությունների արդյունքում՝ Նյու Ջերսիում գտնվող իր իսկ առանձնատանը։ Հայտնաբերվել է նրա գլխավորած «ռուսական մաֆիայի» եւս 30 անդամ, որոնց մեծ մասը ձերբակալվել է, 5-ի նկատմամբ հայտարարվել հետախուզում։.
ԱՄՆ դատախազության տվյալներով՝ Պիտերսկին առնչություն է ունեցել մի շարք ծանր հանցագործությունների կատարմանը՝ ծխախոտի մաքսանենգությունից սկսած մինչեւ ռեկետ, թմրամիջոցների, զենքի առք ու վաճառք, պատվերով սպանությունների դավադրություն։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը