«Ժամանակ» թերթը գրում է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի նախկին քաղաքապետի՝ երկրից հեռանալուց հետո քաղաքը մնացել է առանց ղեկավարի: Սակայն զավեշտն այն չէ, որ քաղաքապետը փախել է քաղաքից, այլ այն, որ մի քանի օրվա ընթացքում մի քանի ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվում:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սասուն Միքայելյանի մտերիմը, ով նույնիսկ հասցրել էր քեֆ-ուրախություն կազմակերպել այդ առիթով: Սակայն երեք օր հետո անհասկանալի պատճառներով նրան հեռացրել են ու օրեր հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակել մարզպետի ընկեր Արամ Մելքոնյանին:
Վերջինս Ռուսաստանի Դաշնությունում է մշտապես ապրել: Սակայն երկրորդ ժամանակավոր պաշտոնակատարին ևս հեռացրել են, քանի որ նշանակումից հետո պարզվել է, որ վերջինս ոչ թե Վարդենիսի գրանցում ունի, այլ գյուղերից մեկի:
Երեկ հայտնի դարձավ, որ նույն մարդուն կրկին նշանակել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար և ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ այսօրվա համարում:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը