Ինչ «կպոկի» Փաշինյանը ՀԱՊԿ-ականներից

Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը վերջնական լուծում չի գտել։ Ի դեպ, Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասն, ում թեկնածությունն է առաջ քաշում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անցած օրերին այցելեց ՀԱՊԿ անդամ Ղազասխատն, Ղրղզստան և Տաջիկստան: Բոլոր երեք երկրների նախագահներն էլ հայտարարել են, որ սատարում են Զասի թեկնածությունը: Սակայն, նա Հայաստան չայցելեց: Այս պահի դրությամբ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի այց Հայաստանի Հանրապետություն նախատեսված չէ, երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը. «Այս պահի դրությամբ Ստանիսլավ Զասի այց չի նախատեսվում»: Առհասարակ, եթե դիտարկենք օրեր առաջ համացանցում հայտնված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամլո ասուլիսը՝ լրագրողների հետ, դրա միայն՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված աղմկահարույց հատվածի մի քանի վայրկյանները տարածվեցին: Իրականում, մի քանի րոպե Բատկան խոսել է այն մթնոլորտի մասին, որը ձևավորվել է, այսպես ասած՝ Հայաստանի պատճառով: Իհարկե, դա ընդամենը հարմար առիթ էր Լուկաշենկոյի, Նազարբաևի, ինչու չէ՝ հենց Պուտինի համար Հայաստանին «նեղը գցելու» համար: Բայց կա նաև հարցի մյուս կողմը: Հայաստանի ու ՀԱՊԿ-ի թեմայով Լուկաշենկոյի ծավալուն անդրադարձը վկայում է նաև այն մասին, որ ՀԱՊԿ-ականներն արձանագրում են, որ կազմակերպությունում ստեղծվել է քաոսային, գրեթե անելանելի իրավիճակ: Նույնիսկ որոշակի խուճապային տրամադրություններ էին առկա Բատկայի տոնայնությունում: Ինչևէ, հիմա իրավիճակը ՀԱՊԿ-ում իսկապես բարդ է, բայց Հայաստանը կարող է հնարավորը «պոկել» ՀԱՊԿ-ականներից: Երեկ Հայաստանը կոչ է արել Ադրբեջանին սպառազինություն վաճառող երկրներին՝ վերանայել իրենց գործելաոճը։ Կոչ է արել Ադրբեջանին սպառազինություն վաճառող երկրներին՝ վերանայել իրենց գործելաոճը: «Այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է», ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ հավելելով. «Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է գտնվում մեր օրակարգում: Դրա մասին վերջերս նաև բարձրաձայնել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ՝ նշելով, որ սպառնալիքների նվազեցման միջոցները պետք է առաջնային նշանակություն ունենան նաև ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքականությունում։ Նախարարը նշել է, որ զենքի վաճառքը և մատակարարումը ուղղակիորեն նպաստում են դրա կիրառմանը և դրա սպառնալիքի կիրառման աճին, և մասնակից պետություններ պետք է այս առումով վերանայեն իրենց գործելաոճը։ Գիտեք, պետք է արձանագրենք, որ այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է»։ ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակիցներ համարվող Ռուսաստանն ու Բելառուսը հանդիսանում են Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրները: Այս սեպտեմբերին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ Բաքուն Մոսկվայից արդեն իսկ գնել է հինգ միլիարդ դոլարի սպառազինությունը ու «այդ թիվը կշարունակի աճել»: Ռուսաստանից աշխատում է հետ չմնալ Բելառուսը․ այս տարի Մինսկը Ադրբեջանին վաճառեց Полонез տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնց հեռահարությունը հասնում է 200 կիլոմետրի: Նոյեմբերին Իլհամ Ալիևի՝ Բելառուս կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երկու երկրները առաջիկայում սպառազինության առքուվաճառքի մասին նոր համաձայնագիր կկնքեն: Նաղդալյանը նշել է նաև, որ սպառազինության մրցավազքը ուղղակիորեն հանգեցնում է անկայունության աճին. - «Այս հարցը բարձրաձայնվում է Արտաքին գործերի նախարարության տարբեր մակարդակներում մեր գործընկերների հետ հանդիպումներում և բազմակողմ հարթակներում։ Եվս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ մեզ համար սկզբունքային դիրքորոշում է, որ սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում պետք է կանխվի, բայց այստեղ մեկ ավելի կարևոր դիտարկում կա, որը բազմիցս շահարկման առարկա է դարձել։ Մեր այս հայտարարությունը երբևէ չպետք է շփոթել կարողությունների կամ վճռականության պակասի հետ։ Մենք վստահորեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը ունեն բարձր պատրաստվածություն, վճռականություն և ռազմատեխնիկնական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը»: Կարո՞ղ է Հայաստանը ՀԱՊԿ-ում ինչ-որ զիջումների դիմաց՝ դաշնակիցների առջև դնել հայկական կողմի շահերից բխող այլ որոշում՝ ցույց կտա ժամանակը: Սակայն այդ ուղղությամբ պետք է լրջորեն մտորել և գործել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 96 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am