Ծանր մեղադրանք Մոսկվայից՝ Փաշինյանին. Հետևանքները կործանարար կարող են լինել

Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո ռուսաստանյան մամուլը հաճախ էր գրում այն մասին, որ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո կարող է փոխել իր արտաքին քաղաքականությունը։ Սա առանձնապես Հայաստանում ուշադրության չէին արժանացնում՝ պատճառաբանելով, թե պաշտոնական դիրքորոշում չի: Ահա հնչեց նաև պաշտոնական դիրքորոշում: Նման մտավախություններ հնչել են նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Կարասինի՝ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։ Հարցին, թե «արդյո՞ք Ռուսաստանը մտահոգված չէ, որ դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կփոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը դեպի Արևմուտք և Միացյալ Նահանգներ», Կարասինը պատասխանել է. - «Հարցն այն չէ, թե արդյո՞ք նման մտավախություն ունի Ռուսաստանը, թե՞՝ ոչ, այլ այն, որ նման մտավախություն պետք է ունենա Հայաստանի բարեկամ ժողովուրդը։ Այն ռադիկալ փոփոխությունների ֆոնին, որ տեղի են ունեցել Հայաստանում այս տարի, Վաշինգտոնի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին ավելի անսքող է դառնում»։ Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը ժամանակին մեկնաբանել էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունները։ «Միլզն աչքի է ընկել նրանով, որ Հայաստանի կառավարությանն ասում էր՝ ինչպես բաշխել բյուջեն և Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններից պահանջում էր ուշադիր հետևել իշխանությունների գործողություններին», - ասել է Կարասինը։ Մոսկվային ավելի նյարդայնացրել են անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները։ Կարասինի խոսքով՝ Բոլթոնը հայ ժողովրդի պատմական փորձը նվաստացնող հայտարարություն է արել՝ այն կոչելով պատմական կլիշե, երբ խոսում էր հայ-ռուսական բարեկամության մասին։ Նշենք, որ Բոլթոնն իր հարցազրույցում որևէ երկրի անուն չէր հիշատակել, միայն ասել էր․ - «Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով»։ Բոլթոնը, հարցազրույցում շարունակում է Կարասինը, Հայաստանին կոչ է անում գնել ամերիկյան զենք, և հնարավորինս շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հետխորհրդային տարածքում համակարգող Կարասինը տարակուսում է՝ «եթե սա հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային մասն է, կարելի է միայն ենթադրել, թե ինչ ճնշումների են ենթարկվում Հայաստանի իշխանությունները Միացյալ Նահանգների կողմից կուլիսներում»։ Հարցազրույցում Կարասինը նաև համեմատական է տանում և հիշում է Ուկրաինայի և Վրաստանի ճակատագրերը։ Նա, մասնավորապես ասում է. - «Եթե 2008-ին Վրաստանի իշխանությունները չհավատային ՆԱՏՕ-ին Վրաստանի շուտափույթ անդամակցությանը, Սաակաշվիլին հաստատ պատերազմ չէր սկսի Հարավային Օսիայում և Վրաստանը չէր կորցնի իր տարածքները»: Եվ սա, Կարասինի խոսքով, օրինակ է, թե որքան անտարբեր է Արևմուտքն այդ երկրների ճակատագրերի հարցում, և սա պետք է, որ մտավախություն առաջացնի մյուս երկրների, տվյալ դեպքում Հայաստանի մոտ։ Կարասինը հարցազրույցի վերջում հույս է հայտնում, որ խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ մանդատ ստացած Հայաստանի նոր իշխանությունն անթաքույց շանտաժին դիմակայելու ուժ կգտնի և կպաշտպանի ազգային շահերին համահունչ ինքնուրույն որոշումներ կայացնելու իր ինքնիշխան իրավունքը։ Պաշտոնական Մոսկվան, այսպիսով, բացում է բոլոր փակագծերը: Ոչ դիվանագիտական լեզվով ասած՝ Կրեմլը Հայաստանի իշխանությանը ԱՄՆ-ի ձեռքում «խաղալիք» է ներկայացնում, կամ, այսպես ասած՝ Հայաստանի ժողովրդին զգուշացնում է այդ «վտանգի» մասին: Ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է, որ Մոսկվա-Երևան փոխհարաբերություններում լարվածությունը շարունակում է պահպանվել, Մոսկվան շարունակում է չվստահել Փաշինյանի կառավարությանը: Ավելին՝ Ռուսաստանը, փաստացի պահանջներ է դնում, իհարկե չասելով՝ «կամ մենք, կամ ԱՄՆ-ը», բայց, այնուամենայնիվ, սա առավել քան հստակ մեսիջ է Մոսկվայից՝ Փաշինյանին: Պաշտոնական Երևանը արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին: Հայաստանը իր երկկողմ հարաբերություններ մի երկրի հետ չի կառուցում ի վնաս մեկ այլ երկրի հետ հարաբերությունների, «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գեորգի Կարասինի հայտարարությանը: «Մենք մեկ անգամ չէ, որ շեշտել ենք՝ Հայաստանը իր հարաբերությունները այլ երկրների հետ հետևողականորեն կառուցում է սուվերեն հավասարության սկզբունքի հիման վրա: Այս դիրքորոշումը հետագայում ևս մեր արտաքին քաղաքականության հիմքում է լինելու»,- ասել է Նաղդալյանը: Ամեն դեպքում, Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունները թևակոխում են անվստահության նոր փուլ՝ դրանից բխող քաղաքական, հնարավոր է նաև տնտեսական՝ հետևանքներով: Թամար Բագրատունի

դիտվել է 130 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am