Փաշինյանին կանչեց «на ковер». Ինչի դիմաց Պուտինը կփրկի «փլուզվող» հարաբերությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ամենամյա մամլո ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների թեմային: «Մենք հարթ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մեզ մոտ ոչինչ չի փլուզվել, ինչը պահանջում է վերականգնում: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ», - ասել է Պուտինը` պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնելու քաղաքականությունը Հայաստանի հետ ընտրություններից հետո: «Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք՝ ստեղծված նախորդ սերունդների ղեկավարների կողմից: Հայ ժողովուրդն Անդրկովկասում ռուս ժողովրդի ամենալավ դաշնակիցն է: Պատմականորեն դա այդպես է եղել և, հուսով եմ, այդպես էլ կմնա», - նշել է նա: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ պետք է գործել աշխարհում, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ընթացիկ իրականությունից ելնելով: «Մոտ ապագայում մենք դա կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, որը հաջորդ շաբաթ մեզ այցելելու է», - ասել է ՌԴ նախագահը: Ապա, Պուտինից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկա օրերին կմեկնի Պուտինի հետ հանդիպման: Ուշագրավ էր, թե ինչ տոնայնությամբ Պուտինը խոսեց Հայաստանի հետ հարաբերությունների թեմայով: Մի կողմից Պուտինը ցույց է տալիս, թե՝ «ոչինչ չի փլուզվել»՝ անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնելու մասին լրագրողի հարցին: Նա կարծես ներկայացնում է, թե որևէ խնդիր չկա, երբ ասում է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ: Ապա, անմիջապես ցույց է տալիս ակնկալիքները՝ պետք է զարգացնել այն, ինչ արդեն ստեղծվել է ղեկավարների նախորդ սերունդների կողմից: Այսինքն, Պուտինը Փաշինյանին հասկացնում է, որ այն քո նախորդները հիմել են՝ դու ևս պետք է ավելացնես եղածին: Այսպես, Հայաստանի դաշնակցային պարտավորությունները՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, Հայաստանին մատակարարվող գազի գինը: Խնդիրների շարք... Կարող ենք այս հարցերին գումարել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրում՝ Ռուսաստանի առանձին դերն ու ակնկալիքները: Այնպես որ, Փաշինյանին, ըստ երևույթին, առաջիկա օրերին Ռուսաստանում ծանր օրակարգային հարցեր են սպասում: Ի դեպ, երեկ «168 ժամ»-ը գրել էր, որ իր տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, ներկայից 150 դոլարի փոխարեն, և դա քննարկման ենթակա չէ: Այս պահին Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին, երեկ ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: «ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել», ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սիսեռյանը: Երեկ ուշադրության էր արժանի ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի գնահատականները՝ Հայաստանի առնչությամբ: Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այն պետության նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, իր ապագա ճանապարհի ընտրության, ապագա ուղու որոնման և սահմանման բարդ ճանապարհի վրա, ասել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքերը, որը հույս էր հայտնել, թե Հայաստանը կդիմագրավի ԱՄՆ-ի շանտաժին: «Ինձ թվում է, որ այստեղ ավելացնելու ոչինչ չկա: Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այն պետության նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, իր ապագա ճանապարհի ընտրության, նրա որոշման բարդ ճանապարհի վրա: Ինչո՞վ էր պայմանավորված այդ մեկնաբանությունը և այդ պատասխանը: Հնարավոր է՝ հարցով: Պետք է դիմել լրագրողներին: Չեմ կարծում, որ Գ.Կարասինը ընդհատել է լրագրողին և խնդրել գրառել գլխով անցածը...», ասել էր նա: Հետաքրքիր է Ռուսաստանի իշխանությունների վերջին օրերի պահվածքը: Նրանք Հայաստանի գրեթե մեղադրում են ԱՄՆ-ի սպասարկուն լինելու մեջ՝ ապա ռուս պաշտոնյայի անդրադարձը կապում են լրագրողի հարցի ու պահվածքի հետ: Մոսկվան վերջին օրերին, իսկապես, սկսել է ավելի ու ավելի անհասկանալի դառնալ: Թամար Բագրատունի

դիտվել է 59 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am