Մոսկվան հերթով «ականներ» է պայթեցնում

Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «Комсомольская правда» ռադիոկայանին տված հարցազրույցի մի հատված՝ բուռն քննարկումների թեմա դարձավ: Հայաստանի տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաները, ինչպես երևում է Ռուսաստանի հանգիստ չեն տալիս: Նրանք պահանջել էին ցույց տալ լաբորիատորիաները, նրանց պահանջը բավարարվել էր, այժմ, ըստ ամենայնի, այլ պահանջներ ունեն... Մոսկվան և Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը, ասել էր Սերգեյ Լավրովը. «Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա ուժեր չեն լինելու և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ՝ որևէ սպառնալիքի կամ ռիսկերի բացակայության երաշխավորության տեսանկյունից»: Թեմային անդրադարձավ նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ ասելով» «Որքանով տեղյակ եմ, հայկական ու ռուսական կողմեր միջև երկխոսություն է գնում կենսաբանական լաբորատորիաների շուրջ։ Այս հարցը մեզ անհանգստացնում է։ Հայկական կողի հետ երկխոսությունը բավականին կոնստրուկտիվ է, կա փոխըմբռնում։ Որևէ արգելքի մասին խոսք գնալ չի կարող»։ Սրան հաջորդեց պաշտոնական Երևանից միանգամից մի քանի հայտարարություն: Ռուս գործընկերները Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ երբեք չեն քննարկել ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների տեղակայման արգելքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, նախօրերին Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետը։ «Նման ինչ-որ պայմանագիր նախկինում քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ, մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի գործընկերների հետ այդպեսի հարց չենք քննարկել», նշել է Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ ԱԳՆ-ն՝ ի դեմս ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի՝ նշել է. «Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ խոսքը գնում է Հայաստանի սանիտարահամարաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա»։ ՀՀ ԱԳՆ-ն կրկին հանդես եկավ պաշտոնական պարզաբանմամբ: Հայաստանը որևէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինծառայողների տեղակայման հարցով. «Այս հարցով հստակ կարող եմ ասել, որ սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական համագործակցության մի մաս է կազմում ու այդ հարցի շուրջ կա երկխոսություն: Ինչ վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին, պետք է վերահաստատել, որ դրանք Հայաստանինն են, այնտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ ու դրանք ունեցել են, ունեն և կունենան բացառապես քաղաքացիական բնույթ», ասել էր Աննա Նաղդալյանը: Իսկ ճշգրտող հարցին՝ կա՞ քննարկում օտարերկրյա զինծառայողների հարցի շուրջ, ԱԳՆ մամուլի քարտուղարն արձագանքել էր. «Լաբորատորիաները քաղաքացիական բնույթ ունեն, Հայաստանի պարագայում ռազմական ներկայության խնդիր չկա, միաժամանակ պետք է ասեմ, որ Հայաստանը որևէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինվորների տեղակայման հարցով»: Ըստ ամենայնի, Մոսկվան դժգոհ լինելով, որ պաշտոնական Երևանը ծավալվեց այս թեմայով, կրկին անդրադարձել է: ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է արտգործնախարար Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան ու Երևանը պատրաստվում են հուշագիր ստորագրել՝ Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը բացառելու վերաբերյալ: «Հասկանալով, որ ճշգրտում է անհրաժեշտ, մենք ներկայացրինք սղագրությունը՝ եզրերի անհրաժեշտ բոլոր մեկնաբանություններով,- ասել է նա: -Ուշադրություն դարձրեք սղագրությանը: Խոսքը ռազմական լաբորատորիաների մասին է: Ես շնորհակալ եմ լրատվամիջոցների այն ներկայացուցիչներին և Հայաստանի տեղեկատվական-լրատվական միջավայրին, որոնք անմիջապես զանգահարեցին և ճշտեցին՝ ինչի մասին է խոսքը, այլ չսկսեցին տարածել այն, ինչ հարցեր է առաջացնում: Շատ շնորհակալություն կատարված ճշգրտման համար»: Ամեն դեպքում, հարցը մնում է բաց՝ կա՞ նման փաստաթուղթ, թե՞ չկա: Եթե Հայաստանը, թեկուզ նախորդ իշխանության օրոք քննարկել է՝ այն պետք է հրապարակայնացնել: Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունից ամեն դեպքում, տպավորություն է, որ դա օրակարգային հարց է: Հիմա կամ Մոսկվան պատրաստվում է Փաշինյանի սեղանին նոր պահանջներ դնել, կամ հող է նախապատրաստում՝ նոր պայմաններ թելադրելու համար: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am