Մոսկվան ու Բաքուն փաթեթ կդնեն Փաշինյանի սեղանին. Ե՞րբ, այս է խնդիրը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր Դիլիջանի քոլեջ, որտեղ անցկացվում է «ՆերՈւժ» ծրագիրը։ Մինչև ծրագրի մասնակիցների հետ հանդիպումը նա պատասխանել է նաև լրագրողների հարցերին։ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի այն հայտարարությանը, որ կարողացել են ընդհանուր համաձայնության գալ Միլանում վերջին հանդիպման արդյունքում: «Ինձ անկեղծ ասած զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածը այն է, որ այստեղ ինչ-որ դավադրություն կա և այլն։ Երբ որ նրանք խոսում են, որ այ շանս է ստեղծվել Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ։ Իսկ ինչո՞ւ այդպիսի կանխավարկած, իսկ ինչո՞ւ չի այնպիսի կանխավարկած, առնվազն Հայաստանի կառավարության տեսակետից, որ գուցե Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել։ Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչքան մեր կառավարությունը», ասել է Փաշինյանը։ ՀՀ ԱԳՆ-ն ևս երեկ արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ ընդգծելով, որ միլանյան հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են «առաջիկայում շարունակել հանդիպումները»: «Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։ Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,- ասված է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ: Նաղդալյանը եզրափակել է․ «Նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ո՛չ կոնֆրոնտացիոն, ո՛չ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է»: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ նախարար Էլմար Մամեդյարովը հանդես եկավ հայտարարությամբ, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: «Կարծում եմ՝ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ առաջին անգամ, փոխըմբռնման ենք հասել, որը երկար ժամանակ մեզ չէր հաջողվում։ Իմ ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելուն: Դա կլինի նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Կարևորը շոշափելի արդյունքների հասնելն է», - ըստ «Ինտերֆաքսի» Բաքվում՝ դիվանագիտական կորպուսի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Մամեդյարովը: Մնացականյանն ու Մամեդյարովը Միլանում հանդիպել էին դեկտեմբերի 5-ին։ Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ՝ «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվեց մտքերի օգտակար փոխանակություն։ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»: Մինչ միլանյան հանդիպումը Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպել էին ևս երկու անգամ՝ սեպտեմբերին` Նյու Յորքում ու հուլիսին՝ Բրյուսելում։ Չհիմնավորված լավատեսությո՞ւն է Մամեդյարովի հայտարարությունը, թե՞ հիմնավոր՝ ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Բաքուն կոնկրետ ակնկալիքներ ունի: Ումի՞ց: Բնականաբար՝ Մոսկվայից և Երևանից: Եթե սրան գումարում ենք նաև Մոսկվայի որոշակի լավատեսական հայտարարությունները՝ ամեն ինչ ինչպես ասում են՝ տեղն է ընկնում: Իհարկե, Ադրբեջանին ձեռնտու է՝ ցույց տալ «կառուցողական» մթնոլորտ, այնուհետև դրա «տապալումը» բարդել Երևանի վրա: Բայց կարևոր է մեկ այլ հանգամանք, թե այդ ճանապարհին ինչ է փորձելու ստանալ Բաքուն: Իսկ, եթե Մոսկվան ունի ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղի հարցով, ապա այն վաղ, թե ուշ դրվելու է Փաշինյանի սեղանին... Մնում է հասկանալ, թե երբ են Մոսկվան ու Բաքուն փաթեթ դնելու Փաշինյանի սեղանին, այս է խնդիրը: Ըստ ամենայնի՝ մոտ ապագայի հարց է: Թամար Բագրատունի

դիտվել է 43 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am