Ինչո՞ւ պետք չէ ունենալ մշակույթի նախարարություն. Լեւոն Բարսեղյան

Գյումրու ավագանու «Գալա» խմբակցության անդամ, Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մշակույթի նախարարությունը կրթության նախարարությանը միացնելու հարցին։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ. «Մշակույթի նախարարության փոխարեն, իմ կարծիքով՝ արժե ունենալ հուշարձաններին հասցվող վնասը խափանող, եւ վանդալիստների դեմ պայքար մղող օպերատիվ խումբ, թանգարանների եւ պատկերասրահների կառավարչական մի 3-4 հոգանոց խումբ եւ, պետական հույժ կարեւոր միջոցառումների/իրադարձությունների, շոուների սպասարկման համար դեպքից դեպք գնումների մրցույթ հայտարարելու համար փորձագետների հրավիրել ֆիննախ: Կամ էլ՝ այդ պատվերները պատվիրակել ՏԻՄ-երին:» Այսպես եւ, մոտավորապես այսպես գրել եմ 5 տարի առաջ, 7 տարի առաջ եւ 10 տարի առաջ, այն ժամանակ, երբ էն կնիկը Հայաստանից լարեց անգլիացի պարող Նայջլ Չարնոքին, որ հանդգնեց պարել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի դրոշների վրա: Վռնդեց, որովհետեւ իրեն դուր չեկավ այդ պարը: Ու ոչ մեկը ամբողջ նախարարությունից, չասաց՝ մադամ, դու նախարարի գործը գրաքննիչի գործի հետ ես շփոթել: Ես սա գրել եմ դեռ այն ժամանակներում, երբ մեր, այսինքն՝ պետական բյուջեի փողերով Հայաստան հյուրախաղերի կամ համերգների եկող աշխարհահռչակ երգչախմբերի եւ նվագախմբերի համար ոչ ոք հրավիրատոմս չէր կարողանում ճարել, բացի մշնախի հետ, այսպես կոչված, «համագործակցող ՀԿ-ները» կամ նրանց մերձավորները: Ու մշնախից ոչ մեկի ծպտունը չէր ելնում էդ հովանավորչության կամ կոռուպցիայի կամ էլիտարիզմի դեմ, ջան ասում, ջան լսում էին: Ես սա գրել եմ այն ժամանակ, երբ ծյոծը Գյումրուց որմնանկարներ էր հանել տալիս յուր մերձավորների հետ, ու փրկության անվան տակ կառավարության որոշումներ էր դրստում՝ դրանք Երեւան՝ կառավարական տանը եւ այլ տեղերում շարելու համար, ու դրանք վերադարձնելու մեր խնդրանքները տարիներով անտեսում էր: Եւ այդ ընթացքում մշնախի տեղակալները պաշտպանում էին այդ մշակութային ապարտեիդը: Ես սա գրել եմ դեռ այն ժամանակ, երբ մշնախը, ինչ-որ մի առեղծվածային իմաստնությամբ Հայաստանի մարզերից հավաքել էր տալիս «ԱՆՇԱՐԺ» հուշարձանները, տեղափոխել էր տալիս Երեւանի կենտրոն, 4-5 տարի տեւող ցուցահանդեսներ անելու համար, հետո գրել եմ այն ժամանակ, երբ այդ ժամկետները լրանալուց հետո ստիպված էի նամակներ գրել մշնախ՝ այդ հուշարձանները վերադարձնելու պահանջով, ցուցահանդեսի ժամկետը սպառված լինելու մասին հիշեցումների համար: Ու նախարարության աշխատողների քունը տանում էր, զզվում էին ինձնից հավանաբար: Ես սա գրել եմ երկու տարի առաջ, երբ մշնախի ենթակա Հայաստանի պատմության թանգարանը հայտարարում էր, որ թանգարանի 387.000 թանգարանային առարկաներից 380.000-ը (97,8%) ԳԱՂՏՆԻՔ է, եւ ոչ մեկը, բացի թանգարանի մի քանի աշխատողներից իրավունք չունի իմանալու, թե ինչ կա թանգարանի պահոցներում: Ու մշնախը ասում էր՝ դրուստ է, ցուցասրահներում՝ նայեք ինչ կա, մնացածը ձեզ չի վերաբերվում՝ գաղտնիք է թանգարանի որոշմամբ ... Հիմա, ոչ մի կերպ չբացառելով, որ մշնախում բազմաթիվ օրինավոր ու բարեխիղճ աշխատողներ կան, պնդում եմ նույնը՝ հետեւյալ լրացումով: Բոլոր աշխատողները հատուկ սոցիալական փաթեթ պիտի ունենան աշխատանքից զրկվելու դեպքում, աջակցություն ստանան պետությունից՝ վերապատրաստումներ անցնելու եւ այլ աշխատանք գտնելու համար, մշակույթը չպետք է լինի խտրական, կենտրոնացված, կլանային ու էլիտար: Հնարավորինս քիչ պետական փող պիտի հատկացվի «մերձավոր» գրողներին, կոմպոզիտորներին, դերասաններին, հրատարակչություններին, թատրոններին եւ այլ հաստատություններին: Սովետից եկած էդ ավանդույթը՝ նստել պետական փողերի վրա եւ սեփական երազանքները ի կատար ածել, պետք է վերացնել: Բացառիկ պետական պատվերներ թող լինեն, օպերա, պետական սիմֆոնիկ, ժողգործիքների, երգչախումբ եւ էլի մի քանի բացառիկ հաստատություն եւ վերջ, եւ դրանք թող ինքնակառավարվեն, կարող է կործանվե՞նք, բացառությամբ 2-4 թանգարանի եւ պատկերասրահի, մյուսները որ փոխանցվեն ՏԻՄ-երին, ի՞նչ մի աղետ կլինի, ով կարող է ասել: Չի լինի՞, որ պետությունը հնարավորինս քիչ միջամտի մշակութային կյանքին, քիչ քարոզ ու պրոպագանդա անի, չմիջամտի ճաշակի մասին անպտուղ վեճերին եւ գրաքննիչ չլինի: Վայթե կլինի: Ես գիտեմ, որ վիճելի կհամարեն շատերը այս մոտեցումը, կասեն, որ սա մշակույթից բան չհասկացողի զառանցանք է, դեմ չեմ, սա մի կարծիք համարեք խնդրում եմ: Բայց պնդում եմ, որ «պաշտոնական մշակույթ»-ը պիտի վերացվի, կասեմ, որ մշակույթը մշնախը չէ, մանավանդ մշնախի որոշածը չէ եւ մշնախի որոշելիքը չէ, հերիք պաշտոնական մշակույթ բտենք մեր փողերի հաշվին, որքան էլ կոռուպցիան նվազ կամ վերացած լինի այս ոլորտում: Ճաշակի կոռուպցիան վերանում է միայն ճաշակի սահմանումը ճարելուց հետո: Իսկ դա ավելի հեշտ կարելի է ձեւակերպել գոնե մի 2-3 այլմոլորակային քաղաքակրթության հետ շփվելուց հետո»:

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am