Ռազմավարական որոշումները կայացրեք համաժողովրդական լայն քննարկումների արդյունքում. Արման Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի խոսքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հարգելի՛ պարոն Փաշինյան, այսօր Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են իրականացրել և իրենց արդարացի ձայնը բարձրացրել՝ ի նշան կառավարության այն որոշման, որով լուծարում կամ կրճատում եք որոշ նախարարությունների աշխատակազմերը: Այս գործադուլն առաջինն է, որն ուղղված է Ձեր ղեկավարած կառավարության որոշման դեմ և առաջին զանգվածային բողոքն է ուղղված Ձեզ՝ մի մարդու, ով միշտ կրկնել է` «ընդունում է ժողովրդի կողմից առաջադրված արդարացի խաղի կանոնները»: Պարո՛ն վարչապետի պաշտոնակատար, մենք բոլորս, Ձեր հետ միասին, մերժել ենք ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև աղքատությունը, գործազրկությունը, սոցիալական անարդարությունը, դատական, իրավական կամայականությունները, կուսակցականացված ոչ պրոֆեսիոնալ կադրերի առաջմղումը և այլ արատավոր երևույթներ: Դուք կարծում եք՝ սա՞ է այն ճանապարհը, որով պետք է «Նոր Հայաստանը» տարբերվի հին և նեխած արժեքային համակարգից և դառնա այն երկիրը, որն իր երազում ուներ յուրաքանչյուր հայ և Ձեզ իշխանության բերած մի ամբողջ ժողովուրդ: Դուք կարծում եք՝ այդպե՞ս պետք է նվազեցնել աղքատության ցուցանիշը, կասեցնել արտագաղթն ու լուծել գործազրկության լրջագույն խնդիրը: Իհարկե, հասկանում ենք, որ երկար տարիների կուտակված խնդիրները մի քանի ամսվա ընթացքում անհնար է լուծել, բայց գոնե դրանց լուծման ճիշտ ռազմավարությունն արդեն տեսանելի պետք է լիներ, ինչը, ցավոք սրտի, դեռ չի նշմարվում: Ավելորդ չեմ համարում անդրադառնալ այն նախարարությունների փակմանը, որոնց մասին խոսվում է: Հայաստանի նման բազմադարյա մշակույթ ունեցող երկրում կրճատել Մշակույթի նախարարությունը՝ նույնն է, ինչ նվազեցնել մեր մշակույթի դերն ու նշանակությունը համաշխարհային մշակութային հարստության մեջ: Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը՝ այն պետք է ոչ թե լուծարել, այլ խիստ անհրաժեշտ է առավել ընդլայնել և խորացնել մեր փոխհարաբերությունները, տարվող աշխատանքները սփյուռքի՝ հատկապես նոր սերնդի ներկայացուցիչների հետ, քանի որ գաղտնիք չէ՝ կա վտանգ, որ նրանք կարող են կտրել Հայաստանի հետ կապն ու նույնականացումը հայ էթնոսի հետ: Հարգելի՛ պարոն Փաշինյան, ես կարծում եմ՝ նման ռազմավարական նշանակության որոշումները, որոնք կապված են հայերի ազգային և մշակութային արժեքների և Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության հետ՝ պետք է կայացվեն համաժողովրդական լայն քննարկումների արդյունքում, ինչը և Դուք հռչակել եք առաջնահերթություն Ձեր քաղաքական օրակարգում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am