Վովա Գասպարյանի ծիծաղելի դատաստանը

Մեդիադաշտը ողողված է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործի մասին նյութերով: Անպարտելի Վովա Գասպարյանի հերթն էլ թվում է՝ հասավ: Սակայն գործի բնույթին ծանոթանալուն պես հասկանում ես, թե ուր է հասել Հայաստանի արդարադատությունը, որ նախկին իշխանության կարկառուն սպասարկուներից մեկի դեմ գործ է հարուցում մի ծիծաղաշարժ դրվագով: Այսպիսով՝ ըստ Քննչական կոմիտեի՝ նախկին ոստիկանապետը կասկածվում է պաշտոնական դիրքի չարաշահմամբ: Նա միջամտել է Գագիկ Ծառուկյան-Պալաչ հայտնի հակամարտությանը եւ իր ենթակայության տակ գտնվող մարմինների միջոցով վնաս պատճառել Ծառուկյանի բարեգործական հիմնադրամին: <<Մասնավորապես՝ բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերել, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ոստիկանության նախկին պետը, իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս ՀՀ ԱԺ ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Պայմանավորվածության համաձայն՝ խմբային շահերից ելնելով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը նշված ընկերության նախկին սեփականատիրոջը ներկայացրել է Աբովյանի տարածաշրջանը սպասարկող ոստիկանության պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարին՝ միասին աշխատելու համար։ Բացի այդ՝ հրահանգել է իր ենթակայության տակ գտնվող ոստիկանության աշխատակիցներին աջակցել նրան և չխոչընդոտել նրա ծավալած ձեռնարկատիրական գործունեությանը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում, իսկ մյուս կողմից՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտներ ստեղծել բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների երթուղի դուրս գալու համար>> նշված է պաշտոնական մեղադրանքում:: Այսպիսով՝ ստացվում է այնպես, որ Վովա Գգասպարյանի ամենածանր մեղքն այն է եղել, որ նա միջամտել է երկու անձանց վեճին: Հասկանալի է, որ ընդդիմության դերաբաշխման փուլում իշխանությունը գուցե այս գործով փորձ է անում ժեստ անել Գագիկ Ծառուկյանին՝ ցույց տալով, որ նախկին իշխանությունն էլ է ճնշել վերջինին ու այնքան էլ իրականության չեն համապատասխանում լուրերը, որ Ծառուկյանը ամբողջովին կառավարելի է եղել նախորդ իշխանության կողմից: Սակայն մյուս կողմից՝ սա զավեշտ է, ծաղր արդարադատության երեսին: Ստացվում է, որ Վովա Գասպարյանի մասին բոլոր հրապաչակումներն ու տեղեկությունները՝ ապօրինի հարստացման, արտաբյուջեների տնօրինման,, հազար ու մի աղմկոտ գործեր կոծկելու. Հանցաշխարհի ետ համագործակցելու եւ այլնի, եւ այնի մասին սին են: Միայն այն փաստի ստուգումը, որ նա 200 հազար դոլարով դարձել 3 մլն դոլարանոց առանձնատան տեր, կարող էր դառնալ բոլորովին այլ գործի նյութ: Սակայն մեզ հայտնի է դարձել, որ նա այն քցվողներից է, որը իր ունեցվածքից որոշակի մասնաբաժին է վերադարձել պետությանը եւ կարծես թե լուծել է իր հարցերը: Իսկ հարուցված գործը գուցե ընդամենը ֆոն է ինչ-որ բաներ ցույց տալու, թե ինչ, պարզ կլինի առաջիկայում: Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am