Շանթն արժանի չէր, իսկ գողականին դա շնորհեցին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ հրապարակվեց հայտնի քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի դատավճիռը։ Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով անցնող ամբաստանյալ Նորատուսցի Ալիկն արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Նրա հանզակիցներ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվեց պատժի կողմից, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես ազատ արձակվեց։ Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել էր, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել էր: Հենց այս գործով էին անցնում հիշատակված անձինք, իսկ Նորատուսցին համարվում էր սպանության պատվիրատուն ու դատապարտվել էր ութ տարվա ազատազարկմամբ։ Աղմկահարույց սպանության գործով անցնող քրեական հեղինակություններին ազատ արձակելու դատարանի որոշումը մի շարք հարցեր է առաջ բերել՝ այդ ինչպես եւ ինչու նախկին իշխանության սպասարկու քրեական տարրը արդարացվեց, իսկ Շանթ Հարությունյանը, որն արժեքների հեղափոխություն էր փորձում իրականացնել, բայց իր դատաստանն էր տեսնում նախկին իշխանության ձեռամբ, հեղափոխական իշխանությունից այդպես էլ չստացավ արդարացման դատավճիռ ու ազատ արձակվեց համաներմամբ։ Նորատուսցին ազատ արձակվելուց հետո հայտարարել է՝ «Մալադեց Նիկոլ Փաշինյանին»։ Այսօր արդեն տեղեկություններ կան, որ քրեական հեղինակության արդարացման գործում մեծ է եղել իշխանության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դերը։ Վերջինս դեռեւս տարեսզկբին էր նախաձեռնել ստորագրահավաք, որպեսզի փոխվեր Ալիկ Բանդուրյանի կալանքը եւ նա ազատ արձակվեր։ Մարտունիում Փաշինյանը հրապարակում ելույթ ունենալիս հայտարարեց, որ Նորատուս գյուղի տարածքում նկատել է աղբի հսկայական կույտեր, որից սարսափել է: Հարցին՝ ինչու՞ չեն հեռացնում աղբը, համայնքապետը եւ մարզպետարանի աշխատակիցները ասել էին, որ որեւէ մեկը չի համարձակվում խնդրի վերացման մասին ասել քրեական հեղինակության ընտանիքին: «Հասա Նորատուսի խաչմերուկ, պատուհանից նայեցի, մի ակնթարթ տեւեց, բայց ես սարսափեցի, որովհետեւ էնտեղ երկու հատ հսկայական խանութ կա եւ դրանից 10 մետր էն կողմ էդ խանութների չափ աղբակույտ կա: Այնպիսի տպավորություն է, որ այդտեղ գյուղապետ չկա, որ սեփականատեր չկա. ո՞ւր է նայում մարզպետարանը։ Այնպիսի տպավորություն է, որ այս երկրում ոչ մի բան չի փոխվել, որովհետեւ այդ թափված աղբը անարգանք է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ»,- բարկացած հայտարարել էր Փաշինյանը։ Մնում է պարզել՝ գուցե իշխանությունն էլ է վախեցել ու արդարացրել Բանդուրյանին։ Անի Սահակյան

դիտվել է 524 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am