Ինչպես թույլ չտալ զանգվածների ամբոխացումը

Ապրիլ և մայիս ամիսներին արձանագրվեց համաժողովրդական շարժում և զարթոնք: Մարդիկ դուրս եկան փողոց, քանի որ չէին ուզում ապրել հին ձևով և չէին պատրաստվում հանդուրժել քաղաքական մենաշնորհը: Այդ զարթոնքն ու շարժումն իրենց մասշտաբներով ու մարդկանց ներգրավվածությամբ համադրելի էին 1988-ին սկիզբ առածի հետ: 88-ի հաշվեկշիռը 88-ի շարժման ակտիվում ունենք անկախ պետության ձեռքբերում և Ղարաբաղյան պատերազմի հաղթանակ: Սրա կողքին ունենք նաև լուրջ բացթողումներ: Հենց այդ բացթողումների և տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետևանք էր այս տարի տեղի ունեցած հեղափոխությունը: Ու որպեսզի մենք հետագայում չստանանք այնպիսի պատկեր, ինչպիսին որ ստացանք 88-ի շարժման հաղթանակից քիչ անց, անհրաժեշտ է դասեր քաղել մեր իսկ պատմությունից, ինչպես նաև այլ ժողովուրդների անցած ուղուց: Հիշեցնենք, որ 88-ի շարժման արդյունքում ավելի քան 80 տոկոսով նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ում հրաժարականը պահանջում էին նրա նախագահ դառնալուց ընդամենը մեկ տարի անց: 30 տարի անց. սովորել ուրիշների սխալների վրա Մայիսին մենք հնարավորություն ենք ստացել ձևավորել ժամանակակից պետություն, որը նշանակում է զսպումների և հակակշիռների մեխանիզմով գործող քաղաքական համակարգ, անկախ դատական իշխանություն ու մրցակցային տնտեսաքաղաքական հարաբերություններ: Հրապարակը լցրած լայն զանգվածները կարող են վերածվել ժողովրդավարական արժեքներով ապրող հասարակության, բայց կարող են նաև վերածվել ամբոխի՝ դառնալով պետության թուլացման ու տոտալիտար՝ ամբողջատիրական քաղաքական համակարգի ձևավորման հումք: Զանգվածների ամբոխացումից պետք է ամեն գնով խուսափել, քանզի դրա բացասական հետևանքները տեսել ենք և՛ ֆաշիստական Գերմանիայում, և՛ բոլշևիկյան Ռուսաստանում: Ամբոխի կործանարար ազդեցության և իռացիոնալ էության մասին բազմաթիվ աշխատություններ կան: Այնպիսի համաշխարհային մակարդակի հեղինակներ, ինչպիսիք են Լե Բոնը, Տարդը, Ֆրեյդը, Մոսկովիչին, Խոսե Օրտեգա-Ի-Գասետը, Տոքվիլը տարբեր տեսանկյուններից ներկայացրել են ամբոխի հոգեբանությունը և բնույթը: Տարբեր են նրանց ուսումնասիրությունների շերտերը, բայց ընդհանուրը բոլորի մոտ այն եզրահանգումն է, որ ամբոխները առաջնորդվում են հուզականությամբ, դրա մաս կազմող մարդկանց սեփական «ես»-ի կորստով: Ամբոխն իր էությամբ հանցավոր է և անպատասխանատու: Ամբոխին հեշտ է գայթակղել և օգտագործել: Ամբոխին խոստանում են երկրային դրախտ, սակայն տանում դեպի դժոխք (այդ մասին ամբոխն իմանում է հետագայում, բայց արդեն ուշ է լինում): Ամբոխը նման է չարաճճի երեխայի կամ հեշտ գայթակղվող կնոջ: Երեխան ամբոխի մեջ արթնանում է, երբ պետք է չմտածված ձևով ջարդել ու փշրել, իսկ կինը՝ երբ անհրաժեշտ է ինքնախաբեությամբ զբաղվել: Ամբոխը միշտ կուռք է պահանջում: Առանց կուռքի այն ընկնում է դեպրեսիայի գիրկը և հայտնվում վախերի մեջ: Ամբոխի ու կուռքի հարաբերությունները սադո-մազոխիստական սեռական հարաբերությունների են նման: Կռապաշտությունը մազոխիզմի, իսկ ամբոխի օգտագործումը սադիզմի դրսևորումներ են: Ամբոխահաճո իշխանությունների գլխավոր զենքը պոպուլիզմն է ու դեմագոգիան: Ամբոխին հատուկ է ոչ թե մտածելը, այլ գործելը՝ պարզունակ հրահանգների ազդեցության տակ: Ամբոխին ներշնչվում է, որ ինքն է որոշում կայացնում, սակայն դա ամենալկտի սուտն է: Ամբոխը կառավարման օբյեկտ է և երբեք չի կարող վերածվել սուբյեկտի, այսինքն՝ որոշումներ կայացնողի: Ամբոխին խոստացվում է պայծառ ու երջանիկ ապագա, որին հասնելու համար հորինվում են հեքիաթներ ու միֆեր՝ «Բարի իշխանություն և չար հակառակորդներ» թեմայով: Ամբոխին խաբում են, թե կյանքը շատ արագ կլավանա, եթե ոչնչացվեն ներքին կամ արտաքին թշնամիները: Եթե թշնամիներ չկան, ապա դրանք հորինվում են, դեմոնիզացվում և նետվում ամբոխի «բերանը»: Ամբոխի շարժիչ ուժը ատելությունն է: Լյումպեն-պրոլետարիատը չի կարող սիրել կամ հանդուրժել. պատրանքներ պետք չէ ունենալ: Ամբոխը չի սիրում ճշմարտությունը: Դա է պատճառը, որ ամբոխին կամ խաբում են, կամ էլ ճշմարտությունը մատուցում «ջրով բացված» վիճակում՝ այն ներկայացնելով որպես «բարձր թնդության խմիչք»: Ամբոխի հիմնական հատկանիշներից մեկը կուռքերի ստեղծումն ու տապալումն է: Օրինակ՝ ֆրանսիական հեղափոխության ժամանակ ամբոխը սկզբում կուռք էր դարձրել ժիրոնդիստներին: Հետո նրանց ղեկավարությանը գլխատեցին: Եկան յակոբինյան ակումբի ներկայացուցիչները: Ամբոխի սիրելիներ էին դարձել Մարատը, Դանտոնը և մյուսները, սակայն Մարատը դանակահարվեց, իսկ քաղաքական հակառակորդներին գիլյոտինի տակ ուղարկող Դանտոնը վերջում հայտնվեց նույն գիլյոտինի տակ՝ իր հեղափոխական ընկերներ Ռոբեսպիերի, Սեն Ժյուստի ու մյուսների ձեռքերով: Հետո եկավ Ռոբեսպիերի փուլը: Ամբոխը սիրում էր Ռոբեսպիերին ու ողջունում նրա՝ հակառակորդներին գլխատելու որոշումները: Շատ չանցած նույն ամբոխի կողմից հակահերոս հռչակվեց Ռոբեսպիերն ու գլխատվեց: Բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում այս հեղափոխական սխեման անշեղորեն գործել է: Հայաստանը նման հորձանուտի մեջ հայտնվելու իրավունք չունի: Մեր անելիքը Մենք պետք է ուրիշների ու սեփական պատմությունից սովորենք ու հետևություններ անենք՝ թույլ չտալով զանգվածների ամբոխացում: Մենք մայիսին մերժել ենք քաղաքական մենաշնորհը և անձնիշխանությունը, այլ ոչ թե խնդիր ենք դրել նոր մենաշնորհ ու նոր անձնիշխանություն ձևավորելու: Սիրո և հանդուրժողականության կարգախոսը որևէ կերպ չպետք է վերածվի ատելության կրոնի: Նորը հնի կատարելագործված ու գռեհիկ տեսքը չպետք է ստանա: Հայաստանի համար մեծ շռայլություն կլինի սխալվելը, քանզի ունենք անվտանգության խնդիր և չավարտված պատերազմ: Ժողովուրդներն ու կառույցները ազգ և պետություն են դառնում հասուն որոշումներ կայացնելով: Կունենանք այդ հասունությունը, կունենանք նաև զարգացած պետություն, աճող տնտեսություն և հզոր քաղաքացիական հասարակություն: Ամեն ինչ մեր ձեռքերում է: Անդրանիկ Թևանյան «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am