6-րդ վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան՝ Սուրեն էլոյանը, քիչ առաջ 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը: Նման որոշում կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեսուչ Վաղարշակ Լալայանը եւ տեղակալ Սամսոն Առաքելյանը, ըստ իրավապահ մարմինների՝ 1 միլիոն դրամ կաշառք ստանալու պահին «մերկացվել են» հոկտեմբերի 22-ին:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին 2-րդ եւ 3-րդ կետերով ենթադրյալ հանցագործություն կատարելու համար (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է շորթմամբ՝ մի խումբ անձանց կողմից):
Առաջադրված մեղադրանքում Էլոյանն իրեն մեղավոր չի ճանաչում. նրա պաշտպանը մեր զրույցումավելի վաղ պնդլել էր, որ իր պաշտպանյալը անհիմն է գտնվում կալանքի տակ եւ որ նրա մեղքը հիմանվորող ապացույց գործում գոյություն չունի
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը