ԲՀԿ-ական կեղծ դիտորդների ցուցակում հայտնվել է անգամ Լիլիթ Մակունցի հայրը

fip.am. Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ էին ներկայացրել մեկ տասնյակից ավելի ՀԿ-ներ, որոնց մեջ կային ինչպես հայտնի իրավապաշտպան ՀԿ-ներ, այնպես էլ անհայտ անուններով ու ծագմամբ կազմակերպություններ։ «Հետքը» նոյեմբերի 24-ին գրեց այդ ՀԿ-ների մասին, ինչից հետո ավելի քան 21 500 դիտորդներ ներկայացրած 4 ՀԿ-ներից 3-ի հավատարմագրումը չեղարկվեց ԿԸՀ-ի կողմից։ Փոխարենը, սակայն, դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ստացավ «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ն, որը, տարօրինակ զուգադիպությամբ, ներկայացրել էր 5 406 դիտորդ՝ ճիշտ այնքան, որքան ներկայացրել էր ԿԸՀ-ի կողմից մերժված «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն։ Հաշվի առնելով դիտորդների այդպիսի մեծ թիվը, ինչպես նաև ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումն այն մասին, որ իր մահացած հոր անունը հայտնվել է «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ դիտորդների ցուցակում, «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am-ի թիմը որոշեց ուսումնասիրել այդ ցուցակը։ Մենք, նախ, որոշեցինք դասավորել դիտորդների ցուցակն այբբենական կարգով, ինչի արդյունքում մի հետաքրքիր օրինաչափություն ստացվեց։ Մասնավորապես, ակնհայտ դարձավ, որ ցուցակում առկա են բազմաթիվ կրկնվող անուններ (կրնվում է անունը, ազգանունը և հայրանունը), որոնք, սակայն, ընտրողների ռեգիստրում հանդիպում են ընդամենը մեկ անգամ, իսկ որոշ դեպքերում էլ՝ ընդհանրապես բացակայում են։ Այսպես, վերոնշյալ ՀԿ-ի դիտորդների ցուցակում 5 406-ից 1 120 անուն նշված է ավելի քան մեկ անգամ, այնինչ այդ տվյալներով մարդիկ միակն են ՀՀ ընտրողների ռեգիստրում, (որը հասանելի է ԿԸՀ-ի կայքում)։

381 անուն ընդհանրապես չկա ընտրողների ռեգիստրում (այս անձինք կամ մահացած են, կամ անչափահաս են, կամ ՀՀ քաղաքացիներ չեն, կամ պարզապես հորինված են), իսկ 512-ի դեպքում երկու և ավելի նույնանուն դիտորդների տվյալները նույն քանակով կային նաև ռեգիստրում (քիչ հավանական զուգադիպություն է, որ նույն ՀԿ ցուցակում կարող են հանդիպել լիովին նույն տվյալներ ունեցող անձինք)։ Ուշագրավ է նաև այն, որ ցուցակն ուսումնասիրելիս մեզ հանդիպեցին նաև բավականին հայտնի անուններ, որոնց առկայությունը «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ դիտորդների ցուցակում առնվազն զավեշտալի է։ Պարզվեց, որ, ի թիվս այլոց, «Աբովյանի ուսանողական խորհրդի» կազմով «դիտորդություն» են իրականացրել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը, մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հայրը՝ Կամո Մակունցը, ինչպես նաև բազմաթիվ անձինք, որոնք երկրում չեն եղել, եղել են տարբեր կուսակցությունների վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ կամ պարզապես մարդիկ, որոնք, բացի ընտրելուց, որևէ այլ կերպ չեն մասնակցել ընտրական գործընթացներին։ Լիլիթ Մակունցը մեզ հետ զրույցում զարմանք արտահայտեց ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հերքեց իր հոր կապը այդ կազմակերպության հետ: Հովսեփ Խուրշուդյանը ևս տեղյակ չէր, թե ինչպես է իր անունը հայտնվել այդ կազմակերպության դիտորդների ցանկում:
Օրինակ` Գեղազնիկ Անդեյանը եղել է ՀՅԴ վստահված անձ, Քամալյան Գոհարը եղել է հանձնաժողովի անդամ 24/1 տեղամասում, Մետաքսյա Դավթյանը ընդհանրապես չի մասնակցել ընտրություններին և այլն: Վերոնշյալ անձինք տեղյակ չեն եղել, որ «դիտորդություն» են իրականցրել, ավելին` իրենք երբևէ կապ չեն ունեցել «Աբովյանի ուսանողական խորհրդի» հետ։ Հիշեցնենք, որ «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ ղեկավարը Վեներա Գյուլինյանն է, որն այս խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր ԲՀԿ-ի կողմից՝ Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում։ Այս ՀԿ-ի ներկայացրած ցուցակում առկա հազարավոր «վրիպակները» պատահական չեն և, անշուշտ, շատ որոշակի նպատակ են հետապնդել։ Սակայն օրենսդրական բացերի պատճառով  ԿԸՀ-ն նմանատիպ խախտումները հայտնաբերելուց հետո համապատասխան քայլերի դիմելու հնարավորություն չունի։ Օրենսդրական առումով, միակ լծակը, որն ուներ (բայց չօգտագործեց) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այն էր, որ հասարակական այս կազմակերպությունը բացահայտ կերպով սատարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչը, ըստ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի՝ անհամատեղելի է դիտորդական առաքելություն իրականացնելու հետ: Այս կազմակերպությունը ընտրությունների հետ կապված չի ներկայացրել որևէ զեկույց կամ դիտարկում և միջազգային չափանիշներով կարող է որակվել որպես կեղծ դիտորդական առաքելություն: «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ի դիտորդների ամբողջական ցուցակը՝ այստեղ:

դիտվել է 792 անգամ
Լրահոս
Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video) Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր. Տեր Արիստակեսի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Մերժում ենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը. Եզրաս Սրբազան (video) Թրամփը հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը հրաժարվել է մահապատժի ենթարկել ութ կանանց Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am