Դեռևս 2018թ. փետրվարի 28-ին տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Հաշվի առնելով, որ շարժական գազալցակայանների շահագործման գործընթացը անմիջականորեն առնչվում է քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության հարցերին, ՀՀ դատախազության ստորաբաժանումների` Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի դատախազությունների կողմից հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ՀՀ ոստիկանության և «Ճանապարհային ոստիկանության», ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմիններին՝ ապօրինի /չգրանցված/, փորձաքննություն չանցած կամ անօրինական վերասարքավորված գազի շարժական լցավորման կայաններ շահագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայտնաբերելու, դրանց շահագործումը արգելելու, ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի խախտումների դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության հարցերը լուծելու նպատակով:
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մինչև 2018թ. հանրապետության տարածքում տարբեր ժամանակահատվածներում փաստացի շահագործվող թվով 193 շարժական գազալցակայաններից 63-ը սահմանված կարգով որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ռեեստրում գրանցում չեն ունեցել:
45 դեպքերում գազի շարժական լցավորման կայանները սահմանված կարգով չեն անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն, իսկ 12 դեպքերում գրանցված չեն եղել ՀՀ ԿԱ ՊԵԿ մարմիններում:
Ուսումնասիրության արդյունքում, արձանագրված խախտումների կապակցությամբ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից 60 դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ:
Վարչական վարույթներով 32 անձինք ենթարկվել են տուգանքի, որի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 35 մլն դրամ:
Գրանցում չունեցող 12 դեպքերի վերաբերյալ հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մարմիններին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերի առթիվ հարուցվել են 4 քրեական գործեր
Բացի այդ, արձանագրված խախտումների կապակցությամբ միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին` արձանագրված խախտումների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման, ոլորտի հստակ իրավական կարգավորման հարցերը քննարկելու համար:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը