Ովքեր են 2018 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին կառավարության ամենաշատ գործուղման մեկնած անդամները

Հայկական ժամանակը գրում է.2018 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին կառավարության ամենաշատ գործուղման մեկնած անդամներն են՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշյանը, ՀՀ վիճակագրության խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանը, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Արսեն Սարոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի «ՀՀ պետական գործուղումների 2017-18 թվականների մոնիտորինգի արդյունքները» զեկույցից: «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը ՀԺ-ի հետ զրույցում, շարունակելով թվարկել գործուղման մեկնած պաշտոնյաների տասնյակը, նշեց, որ նրանց թվում են նաեւ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նշյալ անձանցից ամենաշատը «ճանապարհորդել» է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ 24 օր, նրան հաջորդում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ 22 օր: «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրել են նաեւ 2017 թվականի մայիսի 7-ից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում եղած գործուղումները: Նշյալ ժամանակաշրջանում ամենաշատը գործուղումների մեկնել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ 68 օր: Նախկին կառավարության երկրորդ ամենաշատ «ճանապարհորդածը» նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա, էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանն է: Նա գործուղման մեջ է եղել 44 օր։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am