«Белта»-ի փոխանցմամբ,, Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ Հայաստանի հետ տարաձայնությունները:Նա հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղարի հարցը կլուծվի փոխհամաձայնությամբ:
Նա նաև պատմել է ՀԱՊԿ մյուս անդամ երկրների առաջնորդների հետ իր զրույցի մասին՝ նշելով, որ լսել է տարածաշրջանի իրավիճակի և կազմակերպության գործունեության շուրջ նրանց դիրքորոշումները:
Ստանիսլավ Զասը պատասխանել է այն հարցին, թե արդյոք նախատեսվում է հանդիպում Հայաստանի ղեկավարության հետ:
«Պատրաստ եմ Հայաստանի վարչապետի համար հարմար պահի մեկնել Հայաստան և հանդիպել նրա, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, քննարկել այն հարցերն ու խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեությունում, և աշխատել այդ հարցերի շուրջ:Սակայն հույս ունեմ, որ կհասնենք կոնսեսուսի և այն հարցերը, որոնք այժմ առկա են, կվերանան: Այդ տարբերակն ամենալավն ու օգտակարը կլինի այս գործի համար: Անհրաժեշտ է հաղթահարել այդ տարաձայնություններն ու սկսել բնականոն աշխատանքը»,- ասել է Զասը:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը