Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծը ստորագրված է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` Բելառուսի Անվտանգության խորհրդի պետաքարտուղարի Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծը. հայտնում է Белта-ն: Նշվում է, որ Զասն արդեն եղել է Ղրղզստանում, Ղազախստանում, Տաջիկստանում և ՌԴ-ում և այդ երկրների ղեկավարները պաշտոնապես աջակցել են նրա թեկնածությանը:
