Դուք պետք է քնեք և արթնանաք աղբի նկարներով. Անի Սամսոնյանը՝ Հայկ Մարությանին

Պարոն քաղաքապետ, հարգելի ավագանի եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ԼՈւՅՍ դաշինքի խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ քաղաքային իշխանություններից ակնկալիքներն ավելի մեծ են եղել, քան՝ իրականությունն է: Սամսոնյանի խոսքերով ինքը նման ֆանտազիաներ չի ունեցել, որ քաղաքապետը կարող էր կախարդական փայտիկով լուծել բոլոր հարցերը, սակայն այս ընթացքում ծագել են մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնց այդպես է քաղաքապետը լուծում չի տվել. «Ես նորից ուզում եմ հիշեցնել այդ հարցերի մասին: Ձեզ երկու նամակ եմ գրել ու ստացել անհասկանալի պատասխան, ավելի լավ էր չպատասխանեիք: Առաջին նամակով հանդիպում էի խնդրել Ձեր, ԿԳ նախարարի, իմ և այն ուսուցիչների միջև, ովքեր վիրավորված էին քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետից: Ես բերելի էի փաստարկներ, ու մինչև օրս որևէ հակափաստարկ չի եղել: Այդ հարցում խայտառակ եղավ ձեր հանրակրթույան վարչության պետ Աննա Ստեփանյանը, տիկին փոխնարարը և հենց Դուք, պարոն քաղաքապետ, որովհտեև ես այստեղ ելույթ ունեցա, որ Դուք պետք է հեռացնեք նրան, նաև ուղիղ եթերում կոչով դիմեցի Իմ քայլը խմբակցության անդամներին, սակայն վերջիններս մեկ անգամ հարց չբարձրացրեցին, թե ինչու չեն հեռացնում Աննա Ստեփանյանին»: Սամսոնյանը չի հասկանում, թե ուր է մնացել Իմ քայլը դաշինքի պատասխանատվությունը, հաշվետվողականությունը. «Ինձ մարդիկ հարցնում են, թե ինչու քաղաքապետը չի հեռացնում Աննա Ստեփանյանին, ես չունեմ պատասխանը: Մարդիկ ասում են, թե քաղաքապետն ասում էր, որ դեմը խաղ չկա, չեն հասկանում, թե ինչու չի հեռացվում Ստեփանյանը: Մարդիկ արդեն կասկածում են, որ քաղաքապետը շահ ունի»: Սամսոնյանը խոսեց նաև Երևանում աղբահանության մասին՝ հիշեցնելով, որ Իմ քայլը խոստանում էր երկրորդ օպերատոր ներգրավվել. «Սանիտեքի հարցը չի լուծվում, Դուք հորդորել էինք սպասել, իմ գրած նամակին կոնկրետ պատասխան չեք տվել: Հերիք չէ նամակի պատասխանի ժամկետն էիք ուշացրել, մի հատ էլ չեք պատասխանել: Ես եզրակացություն եմ անում, որ Դուք չգիտեք կամ չեք ուզում քաղաքը մաքրել աղբից, Դուք համակրում եք Սանիտեքին, իսկ միգուցե ձեզ սպառնո՞ւմ են, շանտաժ են անում, կիսվեք, տեսնենք, թե որն է խնդիրը: Դուք շատ լավ գիտեք, որ պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար հնարավոր է պայմանագիրը խզել: Դրա համար ինձ համար անհասկանալի է, թե ինչու ենք մենք արդեն 3 ամիս դիմանում սրան: Ես քաղաքացիներին կոչ եմ անում ֆլեշմոբ անել՝ աղբի նկարներ ուղարկել քաղաքապետի և Իմ քայլը խմբակցության անդամների էջերին: Դուք պետք է քնեք և արթնանաք աղբի նկարներով»: Իր խոսքի վերջում Սամսոնյանը շնորհավորեց նոր ճոխ տոնածառի կապակցությամբ. «Դուք միայն հանրության այդ պահանջը տեսաք, սակայն չեք ուզում տեսնեք, որ մարդիկ չեն ուզում աղբի հոտը շնչել, չեն ուզում ունենալ Աննա Ստեփանյանի նման պաշտոնյա: Պահանջներս են հեռացնել Աննա Ստեփանյանին և չեղարկել Սանիտեքի հետ պայմանագիրը՝ ներգրավվելով երկրորդ օպերատորին»:

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am