Եկել է պահը, երբ մենք լռել այլևս անզոր ենք.Փրկարաների բաց նամակը Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետին Հարգելի´ պարոն Փաշինյան, Ձեզ են դիմում երկրից ու պետությունից վիրավորված փրկարար ծառայողներ: Մարդիկ, ովքեր տարվա մեջ 365 և շաբաթը 7 օր, իսկ օրը 24 ժամ անձնուրաց ծառայում են ի շահ Հայաստանի ու նրա քաղաքացու: Մարդիկ, ովքեր իրենց կյանքն ու առողջությունն են վտանգում այլ մարդկանց կյանքն ու առողջությունը, գույքն ու սեփականությունը փրկելու համար: Մարդիկ, ովքեր օրերով իրենց ընտանիքների կողքին չեն լինում, որ այլոց ընտանիքների երջանկությունը չտուժի: Հարգելի´ պարոն Փաշինյան, տարիներ շարունակ մենք հանդուրժել ենք այս անարդարությունը, բայց եկել է պահը, երբ մենք լռել այլևս անզոր ենք: Արդեն երկրորդ Ամանորն է՝ Հայաստանի Փրկարար Ծառայության ծառայողները պարգևատրվում են… 30 տոկոս պարգևավճարով ընդամենը: Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ, ովքեր ամսական ստանում են ընդամենը 80-100 հազար ՀՀ դրամ աշխատավարձ, և տարիներ շարունակ համազգեստ չստանալով, բայց պարտադրաբար իրե՜նց գրպանից վճարել և նոր համազգեստներ են գնել, այժմ ստիպված են նշված աշխատավարձի ընդամենը 30 տոկոսի չափով ստացած պարգևավճարով իրենց երեխաների ու ընտանիքիների համար գնել նվերներ, տոնել Ամանոր ու երջանիկ զգալ, որ դեռ մի «փոքր էլ գումար խնայեցին» հաջորդ ամսվա ծախսերը և տան հոգսը թեթևացնելու համար: Հարգելի´ պարոն Փաշինյան, ս.թ. ապրիլից ի վեր Հայաստանի Հանրապետությունում բոլորն անխտիր մասնակցում էին սկսված շարժման ողջ ընթացքին՝ ապավինելով Ձեզ, հուսալով, որ Դուք կբացեք մեր ու մեր ապագա սերունդների առջև այն դուռը, որն անվերադարձ փակված էր համարվում: Շարժմանը մասնակցում էին բոլոր քաղաքացիները, բացի ծառայողներից, որովհետև մեր պարտքն այլ էր: Դա գիտակցելով և ոչ մի օր դուրս չեկանք տներից ու չփակեցինք և ոչ մի փողոց, փոխարենը օգնեցինք ու փրկության ձեռք մեկնեցինք ամենքին, ով կարիքն ուներ մեր ծառայության:  Դուրս չեկանք փողոցներ, բայց հոգու խորքում մե՜նք էլ սպասում էինք, որ հեղափոխությունը կհեղափոխի (դրական իմաստով) նաև մե՜ր կյանքը… Այսօր, սակայն, նույն կարծիքին մնալն այնքան էլ իրատեսական չէ: Արդարության համար ցանկանում ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ո´չ մի այլ ծառայությունում մարդիկ Ամանորին դատարկաձեռն ու գլխահակ չեն վերադարձել տուն, ինչպես հերթական անգամ ստիպված ենք վարվել մենք… Փաստենք նաև, որ մենք այլ ծառայությունների ծառայողներից մեզ չե´նք գերագնահատում, բայց պահանջու՜մ ենք, որ մեզ դադարեն թերագնահատել: Հայաստանի Հանրապետության ՀՊԱՐՏ ՀԱՅ ՓՐԿԱՐԱՐՆԵՐ

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am