Ի՞նչ է որոշելու Փաշինյանը. Հայաստանը «իզգոյացվում» է ՀԱՊԿ-ում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՅուրիԽաչատուրովի հետ կապված Նիկոլ Փաշինյանի սխալ որոշումը խնդիր է դարձել ոչ միայն Հայաստանի, ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների, այլ անձամբ իր համար: Բանն այն է, որ հիմա Փաշինյանը, այլ հարցերից զատ, դեմքը փրկելու խնդիր ունի:Նա փորձեց «տղայական» և էժանագին թերթի գլխավոր խմբագրի ոճով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին «կպնել», բայց փոխարենը ստացավ այնպիսի պատասխան, որ հիմա պարզապես ինքնափչացմանըհավասար բան կլինի Բելառուսի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում համաձայնություն տալը: Հատկապես որ Խաչատուրովի պատմությունից հետո բազմիցս հայտարարվել է, որ այդ պոստը Հայաստանին է մնալու մինչև իր կանոնադրական ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչև 2020 թվականը: Ճիշտ է, հետագայում Փաշինյանը փորձել է ինքն իր համար հետդարձի ճանապարհ ապահովել՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չորրորդական է և կարևորը փոխադարձ պարտավորություններն են, բայց Լուկաշենկոյի հայտարարություններից հետո «Իմ քայլը» դաշինքի ղեկավարը հայտնվել է ծանր վիճակում՝ ծանր վիճակի մեջ դնելով նաև Հայաստանին: Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ անդամ պետություններից 4-ը՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի դերում պաշտոնապես առաջարկում են Բելառուսի ներկայացուցչին: Նրանց այդ որոշումն ուղեկցվեց ՀՀ խորհրդարանական ընտրությունները ցուցադրաբար արհամարհելու և Փաշինյանին չշնորհավորելու ակցիայով: Ակցիա, որը գլխավորում էր Ռուսաստանը, որտեղից Փաշինյանը նույնպես չստացավ շնորհավորանք ու ստացավ ԱԳՆ խոսնակ Զախարովայի «շուլուխը»: Հայաստանն, ըստ այդմ, «իզգոյացվել» է ՀԱՊԿ-ում: Սա՛ էր «դուխով», այլ ոչ թե ԽԵԼՔՈՎ արտաքին քաղաքականության արդյունքը: Հիմա Փաշինյանն ունի հետևյալ 2 տարբերակները՝ 1.Համաձայնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը՝ այդպիսով ինքնանվաստացման գնալով և Հայաստանին զրկելով գլխավոր քարտուղար ունենալու ժամկետային հնարավորությունից, 2.Չհամաձայնել Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը և «վետո» կիրառել, ինչը հնարավոր է, որ բերի ՀԱՊԿ անդամ առնվազն 4 պետությունների միասնական դիրքորոշմանը՝ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցում, կամ էլ՝ Փաշինյանն ինքը պետք է որոշում կայացնի դրանից հետո դուրս գալ ՀԱՊԿ-ից, քանզի Ռուսաստանը հաստատ չի պաշտպանելու Հայաստանին՝ ընդդեմ ՀԱՊԿ անդամ մյուս 4 պետությունների: 3-րդ տարբերակն այն կլիներ, որ գտնվեր միջանկյալ լուծում, այսինքն՝ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մնար ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը, որը ՌԴ ներկայացուցիչն է, բայց այդ տարբերակն արդեն օրակարգից դուրս է եկել՝ 4 պետությունների միասնական դիրքորոշման ու ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատացման արդյունքում: Փաշինյանը, փաստորեն, ՀԱՊԿ-ում հիմա ունի վատ և ավելի վատ սցենար: Վատն այն է, որ Հայաստանը Լուկաշենկոյի «փչացումից» հետո «չուժոյի» կարգավիճակ է ունենում «սվոյների»ակումբում և դառնում անկյուն քշված: Ավելի վատ սցենարն այն է, որ Հայաստանը հեռանում կամ հեռացվում է ՀԱՊԿ-ից: Թե ինչի դա կարող է հանգեցնել, լրացուցիչ բացատրության կարիք չկա: 1920 թվականին մենք համանման իրավիճակում եղել ենք: Տարբերությունն այն է, որ հիմա նույնիսկ պսեվդոպետականություն ունենալու հնարավորություն չենք ունենա: Այս պատմության մեջ միայն մեկ բան է դեռևս անհայտ մնում. Նիկոլ Փաշինյանն իր «դուխով» քայլերն անում է գիտելիքների ու փորձի պակասի՞ արդյունքում, թե՞ ամեն ինչ գիտակցված է անում: Եթե առաջին տարբերակն է, ապա կարելի է հուսալ, որ ժամանակի ընթացքում կսովորի (այդ ընթացքում Հայաստանը լուրջ հարվածներ կստանա, բայց դե սա է այն գինը, որը մեր ժողովուրդը պետք է վճարեր Սերժ Սարգսյանին 10 տարի հանդուրժելու համար. նրանից հետո, բնականաբար, պետք է գար Նիկոլի պես մեկը, որը նախորդ համակարգի մնացուկն է): Իսկ եթե Փաշինյանը գիտակցված է ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջացնում, ՌԴ-ի հետ սրում հարաբերությունները, ՀՀ-ին դնում հարվածի տակ և առաջնորդվում Ջոն Բոլթոնիպլանով, ապա սա արդեն լրիվ այլ խոսակցության թեմա է ու լրիվ այլ գնահատականի է արժանի: Ամեն դեպքում այս հարցերի պատասխանները ստանալու համար շատ երկար չենք սպասի: Ինչպես ասում են՝ «օբյեկտն» ինքը 5 րոպեից աչքի կընկնի ու ամեն ինչ պարզ կդառնա: Առջևում Ղարաբաղի հետ կապված զարգացումներն են: Զարգացումներ, որոնց մասին լռում է Փաշինյանը, և որոնց մասին ոգևորված խոսում է Ալիևը: 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am