Ռուսաստանի ինչի՞ն է պետք Տիգրան Սարգսյանը

Ռուսական eadaily.com կայքը  հրապարակել է ծավալուն վերլուծական հոդված՝ նվիրված ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան, Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի նախագահ  Տիգրան Սարգասյանի գործունեությանը: <<Մինսկին և Աստանային հավասարար կշռողը. Ռուսաստանի ինչի՞ն էր պետք Տիգրան Սարգսյանը>>  վերտառությամբ հոդվածում նախ մանրամասնվում է, որ Ռուսասատանի ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյի փոխարինումը Սարգսյանով բավականին  անսպասելի է եղել: Ի սկզբանե ԵՏՄ-ն Ռուսասատան-Բելառուս, Ղազախաստան  եռյակի միությունն էր և Ռուսաստանից հետո  տնտեսական հանձնաժողովի նախագահությունը պետք է փոխանցվեր Բելառուսին: Քանի որ ԵՏՄ ռոտացիոն ղեկավարումը կատարվում է այբենական հերթականությամբ՝  սեղմ ժամկետում  ԵՏՄ  լիրաժեք անդամի կարգավիճակ ձեռքբերած Հայաստանը  հասցրեց  առաջ անցնել  Բելառուսից: Ըստ հոդվածագրի՝  Հայաստանի այս առաջխաղացումը ժամանակին մինաշանակ  չի ընկալվել հատկապես Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից, ով Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի նախագահ  պոստի համար նախապատրաստել էր իր թեկնածուին: Հետաքրքիր զուգադիպությամբ Տիգրան Սարգսյանին  ներկայացնելու պարտավորությունը վերապահվեց հենց Լուկաշենկոյին, ով վարում էր Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը: Թեպետ Բատկան իր դժգոհության մասին բարձրաձայն չարտահայտեց, սակայն ՀՀ ներկայացուցչին ներկայացնելիս՝ նա  ձևացրեց, թե չգիտի Տիգրան Սարգսյանի անունը և խնդրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսայանը հուշի Խրիստենկոյին փոխարինողի անունը: Սա քաղաքական վերաբերմունքի արտահայտություն էր, որովհետև իրականում Բելառուսի նախագահը, ով Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում այցելել էր Հայաստան և պաշտոնական  արարողակարգով պայմանավորված մի քանի անգամ հանդիպել նրա հետ, հազիվ թե չիմանար նրա անունը: << Նրան աջակցում է անձամբ Վլադիմիր Վլադիմիրիչը՝ Ռուսաստանի նախագահը, նա ժամանակին աշխատել է նրա հետ: Ասում են՝ շատ փորձառու, առաջադեմ մասնագետ է: Այդ պատճառով մենք նրան նաև նշանակել ենք այդ հանձնաժողովի նախագահ>>,-  այսպես ներկայացրեց   Լուկաշենկոն՝ Տիգրան Սարգսյանին: Իսկ Վլադիմիրր Վլադիմիրիչի բարահեճությունը  Տիգրան Սարգսյանը ստացել էր շնորհիվ պետերբուրգյան շկոլայի հետ ունեցած սերտ կապերի: Խոսքը մասնավորապես <<Գազպրոմի>> նախագահ Ալեքսեյ Միլերի հետ ունեցած մտերմության մասին է, ում հետ Սարգսյանը եղել է համակուրսեցի՝ Լենինգրադի Վոզինիսևսկու անվան ֆիանանսատնտեսական  ինստիտուտում սովորելու տարիներին: Բայց սա Տիգրան Սարգսյանի նշանակման համար  լուրջ հիմնավորում  հազիվ թե լիներ, եթե այլ՝ ավելի հիմնավոր պատճառներ չլիներն: Վերջերս Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Մոսկվային հայտնի է, որ Տիգրան Սարգսյանը <<այլ երկրում կառավարություն ղեկավերելու արդյունավետ փորձ ունի>>: Պարզվում է Տիգրան Սարգսյանի՝ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարման փորձը, որը Հայաստանում առավելապես դժգհությունների տեղիք է տվել, շատ արդյունավետ է գնահատվել Մոսկվայի կողմից: Եվ հենց այդ գնահատանքը հաշվի առնելով՝ Կրեմլը առաջ է քաշել Տիգրան Սարգսյանին, որպես Աստանային ու Մինսկին հակակշռող բևեռ: Նազարբաևն ու Լուկաշենկոն բազմաթիվ հարցերում ակնհայտ <<նեղում են>> Ռուսաստանին՝ հստակ ընդգծելով, որ իրենք ԵՏՄ-ում չեն  պատրաստվում հանդուրժել  միակ  իմպերատաորի  գոյությունը և երբևէ չեն գնա այնպիսի քայլի, որից իրենց տնտեսությունները կտուժեն: Այսինքն՝ Աստանան ու Մինսկը միասին հակակշռում էին Մոսկվային և սա շատ հստակ ընդգծվեց ԵՏՄ միասնական արժույթի մասին հարցի քննարկումների ժամանակ: Պարզ է, որ  Հայաստանը  իր տնտեսության թույլ ու նվազ ծավալներով, չէր կարող  վճռորոշ ազդեցություն ունենալ ԵՏՄ-ում:  Պուտինն ակնկալում է, որ Տիգրան Սարգսյանը Ասատանայի և Մինսկի հակակշիռը  կչեզոքացնի և կլուծի միասնական արժույթի խնդիրը՝ մինչ այդ ապահովելով ֆինանսական շուկայի ինտեգրացիայի գործընթացը: Ռուսական կողմը  համոզված է, որ Տիգրան Սարգսյանը, լինելով լիբերալ գործիչ  ու մեծ  ռեֆորմատոր՝  կկարողանա իրենց հույսերը արդարացնել: Տիգրան Սարգսյանի հետ մեծ հույսեր կապելուց առաջ  Կրեմլում թերևս ճիշտ կանեին՝ նախապես հարցնել հայ գործարարների կարծիքը: Վստահաբար նրանք ռուսներին պատմելու  բան կունենային, այն մասին,  թե ինչպես էր Տիգրան Սարգսյանի  կառավարությունը տեղը տեղին  բիզնեսի ու տնտեսության հերն անիծում՝ արդյունքի փոխարեն պետությանը հրամցնելով  վիրտուալ իրողություններ: Ուշագրավը սակայն վերջաբանն է. ավարտելով ԵՏՄ տնտեսական հանձանաժողվի նախագահությունը՝ Տիգրան Սարգսյանը՝ արդեն ավելի  բարձր վարկանիշով և մեծ հեղինակությամբ Կրեմլից կգործուղվի խորհրդարանական հանրապետության վերածված Հայաստան՝ ընդունելու վարչապետի  բարձր աթոռը: Սա թերևս Կրեմլի ծրագիրն է, որի ուղեծրում փոփոխություն կարծես  չկա. Հայաստանում իշխանության բոլոր ժառանգորդներին որոշում են  Մոսկվայում:  Կրեմլն ունի իր կադրը, կամ էլ գուցե կադրերը: Նրանցից մեկի անունը հայտնի է: Դավիթ Մանուկյան

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am