Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դիլիջան այցի ժամանակ հերքել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներ օտարերկրյա զինվորականների մուտքը բացառող պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը։ Փաշինյանի խոսքով՝ նախկինում Հայաստանի իշխանությունների հետ այդպիսի պայմանագիր քննարկվել է, սակայն իր կառավարության օրոք երբեք Ռուսաստանի գործընկերների հետ այդ թեմայով հարց չի քննարկվել։
Հիշեցնենք, դեկտեմբերի 17-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում պատասխանելով Հայաստանի տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին, Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանի հետ ավարտին են հասցնում փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի, որպեսզի օտարերկրյա զինվորականներ չլինեն Հայաստանի բիոլաբորատորիաներում:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը