Մշակույթի համար եք անհանգստացա՞ծ. կներեք, բայց չեմ հավատում. Մշակույթի նախարարությունը գործադուլ է անում

Թատերագետ  Նաիրա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մշակույթի նախարարությունը գործադուլ է անում... «Պատճառը նախարարությունների միավորումն է։ Տեսնում եմ նախկին գործընկերներիս վրդովմունքը ու զարմանում. ի՞նչ է չգիտեիք, որ այսպես պիտի լիներ։ Սա շատ սպասված ու կանխատեսելի որոշում էր։ Ասում եք մշակույթի համար ե՞ք անհանգստացած։ Կներեք, բայց ինչ-որ չեմ հավատում, որովհետև եթե մշակույթի համար է, ապա ձեր պայքարը դեռևս այս տարվա սկզբին պիտի սկսած լինեիք։ Երբ նախկին նախարար Արմեն Ամիրյանը` իր սինթետիկ ժպիտով ու չարաբաստիկ որոշմամբ փակեց «Գիրք» ՊՈԱԿ-ը, Հայաստանում եզակի` Երաժշտագիտական գրադարանն ու 90-ամյա Գրապալատը։ Ցավոք, այն ժամանակ ձեզանից ոչ ոք չընդվզեց, չբողոքեց, հակառակը չհամոզեց, չբացատրեց, որ չի կարելի փակել երեք կազմակերպություն, որոնք գրքին են նվիրված ու գիր ու գրականությամբ են զբաղվում։ Դուք բոլորդ անհաղորդ ու անտարբեր դեմքով բացատրում էիք, որ. «չեն փակվում, այլ միանում են Ազգային գրադարանին»։ Անկեղծորեն, հիմա ես էլ եմ ուզում նույն դեմքի արտահայտությամբ, նույն կերպ ձեզ ասել. «ախր չեն փակում, այլ միանում եք մյուս նախարարություններին»։ Բայց չեմ ասում։ Չեմ ասում, որովհետև նախ մտածում եմ ձեր աշխատանքի մասին, քանի որ գիտեմ, թե ինչ ծանր բան է գործազուրկ լինելը, իսկ ավելի շատ ու ամենից շատ մտածում եմ մշակույթի մասին։ Քանի որ հավատացած եմ, ինչպես իմ սիրելի Կոստան Զարյանն էր ասում. «Մշակույթը դրսից չի կարելի առնել, ինչպես առնում են ապրանքը կամ մտավորական որոշ արժեքները; Գաղափարները, իդեալները երկու սենթ արժեք չունեն, երբ նրանք սերտորեն կապված չեն երկրի, տեղական ենթազարգացման հետ։ Այդ տեսակետից Արարատյան դաշտում տնկված մի կաղամախը ավելի կարևոր է, քան Փարիզում բուսած տասը սորբոնացված մտավորականները»։ Հ.Գ. Սատարում ու քաջալերում եմ մշակույթի նախարարության իմ նախկին գործընկերներին , քանի որ ես կողմնակից եմ Արարատյան դաշտի կաղամախներին ու մերժում եմ Փարիզում բուսած սորբոնացվածներին։ Ես համոզված եմ ու հավատացած, որ «հայ մշակույթը հայ հովիվը պիտի փրկի»։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am