«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, հանրապետությունում սպանդանոցների թիվն այնքան քիչ է, որ չնայած պարտադրանքին, վաճառվող միսը հիմնականում սպանդանոցային ծագում չունի: Խնդիրն այն է, որ այդ ոլորտի կարգավորումը գտնվում է բիզնես դաշտում: Իսկ գործարարները, կարծես թե, այնքան էլ նպատակահարմար ու արդարացված չեն համարում նման «կառույցների» վրա ներդրումներ կատարելը: Հավանաբար, այդ ոլորտը շահութաբեր չէ, և այդ է պատճառը, որ սպանդանոցների բիզնես ունենալը գրավիչ չէ: Վարկած կա, որ ոլորտի առաջխաղացմամբ զբաղվող գերատեսչություններն էլ իրենց հերթին ներդրողներին նման առաջարկ չեն անում. արդյունքում այդ դաշտը կաղում է:
Իրականում, մեծ հաշվով, գործ ունենք փակուղային իրավիճակի հետ: Մի կողմից փորձ է արվում ոլորտը կարգավորել, բայց մյուս կողմից՝ պահանջարկը սպասարկողներ չկան, ինչի պատճառով կենդանիները շարունակում են հին ու ավանդական մեթոդներով մորթվել: Եղած սպանդանոցները, մեր տեղեկություններով, հազիվ կարողանում են բավարարել պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռք բերման ծավալները: Այնինչ, նախնական հաշվարկներով նախատեսվում էր ունենալ ավելի քան 70 սպանդանոց: Դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ հայտարարվում էր, որ 40–ից ավելի ներդրող ցանկություն է հայտնել այդ բիզնեսում ներդրում կատարել: Ինչպես երևում է, նրանք փոշմանել են, եթե, իհարկե, այդպիսիք իրոք եղել են, իսկ նորերը դեռ չկան:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը