Ասադը ՄԱԿ-ից օգնություն է խնդրել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ից և այլ միջազգային կազմակերպություններից օգնություն է խնդրել Պալմիրան վերականգնելու համար, հայտնում է Reuters-ը: Ասադը նաև շնորհակալական ուղերձ է ուղարկել ՄԱԿ-ի նախագահ Պան Գի Մունին, ով ողջունել է ահաբեկիչներից պատմական քաղաքի ազատագրումը: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը հիասթափված է արևմուտքի դիրքորոշումով, որոնք արգելափակել են Պալմիրի մասին դիմումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
