Տնտեսագիտականում խառն են. դասախոսները դիմելու են իրավապահներին

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ռեկտորի ժ/պ է նշանակվել կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 31-ամյա Ռուբեն Հայրապետյանը:

Ի դեպ, ուշագրավ է, որ նշանակումից ընդամենը երկու օր առաջ նրա անվան շուրջ աղմուկ բարձրացավ: Մի քանի լրատվամիջոցներ հրապարակել էին «կառավարման ամբիոնի մի խումբ դասախոսների» բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կրթության և գիտության նախարարի ժ/պ Արայիկ Հարությունյանին:
Սակայն պարզվում է, որ տարածված տեքստը իրականում կապ չունի այդ դասախոսների հետ: Մեր տեղեկություններով, կառավարման ամբիոնի երկու տասնյակից ավելի դասախոսներ նամակ են գրել բուհի արդեն նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ բարձրացնելով Ռուբեն Հայրապետյանի պատճառով ամբիոնում տիրող ծանր վիճակի ու անառողջ մթնոլորտի հարցը՝ նշելով, որ վերջինիս «պաշտոնավարման 3,5 ամիսների ընթացքում արդեն խաթարվել է ամբիոնի բնականոն աշխատանքը»:
Պատասխան չստանալով՝ նրանք դիմել են ԿԳ նախարարի պաշտոնակատարին՝ նամակով ընդամենը խնդրելով ընթացք տալ հարցին և կցելով Աթոյանին ուղղված նամակը:
Դասախոսները, մեր աղբյուրների պնդմամբ, ցանկություն չեն ունեցել հրապարակայնացնել իրենց նամակը և խնդիր են ունեցել միայն կարգավորել հարցը: Սակայն անհասկանալի կերպով ինչ-որ էլեկտրոնային հասցեից լրատվամիջոցներին է ուղարկվել ԲԱՑ ՆԱՄԱԿ, որի ներքո նշյալ դասախոսների ստորագրություններն ուղղակի պատճենահանված են Աթոյանին ուղղված նամակից: Ավելին, այդ բաց նամակում ավելացվել են ձևակերպումներ, որոնք ոչ մի կապ չունեն դասախոսների նամակի հետ: Մեր տեղեկություններով, նշյալ դասախոսները պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին՝ պարզելու կեղծ նամակի հեղինակին: «Փաստի» լրագրողը կարողացավ զրուցել դասախոսներից մի քանիսի հետ: Մասնավորաբար, Սուսաննա Կարապետյանը, Արևիկ Հովհաննիսյանը և Արմեն Կարախանյանը հաստատեցին, որ ամենայն հավանականությամբ կդիմեն իրավապահներին: Հաստատեցին նաև, որ իրենք որևէ բաց նամակ չեն գրել, իսկ հրապարակվածում կատարվել են Աթոյանին ուղղված իրենց նամակից բովանդակային լուրջ շեղումներ ու խմբագրումներ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am