Նոր իշխանությունների սերժսարգսյանական ախորժակը

«Նոր իշխանությունները կրթության ոլորտի բարեփոխումների մասին խոսելիս շեշտում էին բուհերն ապաքաղաքականացնելու, ապակուսակցականացնելու հարցը, սակայն նրանց քայլերը ճիշտ հակառակի մասին են խոսում: «Իմ քայլը»-ը ավագանու ցուցակի 22-րդ համար, Տնտեսագիտական համալսարանի երիտասարդ դասախոս Ռուբեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Ռեկտորատի նիստին, որի ժամանակ նոր ժպ է նշանակվել, մասնակցել է անձամբ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հակադարձել է, թե այս նշանակումը քաղաքական է՝ հիմնավորելով, որ Հայրապետյանը կուսակցական չէ, նա ընդամենը 32 տարեկան է, սակայն տնտեսագիտության դոկտոր է և ամենաերիտասարդ պրոֆեսորը։ Թեպետ տեղեկություններ կան, որ իրականում Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Հայրապետյանը մտերիմներ են: Բնականաբար նոր իշխանությունները պետք է հնարավորինս հերքեն, որ իրենք շարունակում են նախկին իշխանության կիսատ թողած գործը եւ նպատակադրվել են մինչեւ վերջ քաղաքականացնել բուհերը, շուտով հոգաբարձունեի խորհրդի անդամներ կդառնան նոր իշխանության երեւելի այրեր, ինչպես նախկիններն էին, որոնք նաեւ իպաշտոնե էին զբաղեցնում այդ կազմերում: Օրինակ մամուլում ամիսներ առաջ արդեն իսկ գրվեց, որ ՀՀ ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում են ընդգրկվել մի շարք նախարարներ ու փոխնախարարներ, ինչպես նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Հիմա որքան էլ պարոն նախարարը պնդիր, որ տնտեսագիտականի ապագա ռեկտորը կուսակցական չէ, փաստն այն է, որ նա հենց այնպես երկնքից չէր կարող հայտնվել իշխող ուժի ցուցակում, իսկ եթե հայտնվել է, կնշանակի առնվազն, որ յուրային է: Որ նոր իշխանությունը նպատակ նպատակադրված գնում է կրթական ոլորտը քաղաքականացնելու ուղությամբ, տեսանելի է նաեւ դաշինքի խորհրդարանական ցուցակից: Օրինակ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանը, որը նախկինում Կոնսերվատորիայի պրոռեկտորն է եղել, ցուցակի 129-դ հորիզոնականում է: Հեղափոխությունից հետո, արագ կողմնորոշվելով, սկսել է պաշտպանել ուսանողների նախաձեռնող խմբին՝ ընդդեմ Ուսխորհրդի, որը դեռեւս հանրապետականացված էր, բայց առաջիկայում կդառնա ՔՊ-ացված: Իսկ Մայր բուհը՝ ԵՊՀ-ն տեւական ժամանակ գտնվում է իշխանության կոնտրոլի տակ, պետական վերահսկողական ծառայությունն այնտեղ ստուգումներ է անցկացնում եւ շուտով հերթը կհասնի նաեւ այս բուհում իշխանափոխությանը: Պարզապես խնդիրն այն է, որ մյուս բուհերի իրավաբանական գրանցումը որպես հիմնադրամներ են, հետեւաբար հնարավոր չէ ռեկտորի ուղղիղ փոփոխություն կատարել: Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am