ՔՊԿ-ում «գիքորների» պակաս չկա. «Պուտինը խանդում է Փաշինյանին» (տեսանյութ)

Գիքորը, ինչպես հայտնի է, մեծ գրող Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության հերոսն է: Նա այնքան միամիտ է, որ հյուրերի մոտ պատմում է, որ տան տերը բալը չի գնել հյուրերի համար, քանի որ այն թանկ է: Գիքորը, բնականաբար, չպետք է տան ներքին խոսակցությունը բացեր հյուրերի առաջ, բայց քանի որ միամիտ գյուղացի էր, ուստի՝ բացվեց: . . . «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում՝ ՔՊԿ-ում, «գիքորների» պակաս չկա:Թիվ մեկ «Գիքորը» Նիկոլ Փաշինյանի աներձագն է՝ ՔՊԿ-ի գաղափարական թևի ներկայացուցիչ ու նորաթուխ օրենսդիր Հրաչյա Հակոբյանը: Նա տան խոսակցությունները գիքորավարի «բլթացնում» է լրագրողների հետ զրույցում: Հրաչյայի միջոցով, օրինակ, ընտրություններից շաբաթներ առաջ արդեն իմացանք, թե ո՞ր կուսակցություններին է Փաշինյանն անցկացնելու խորհրդարան: Արդյունքները հաստատեցին Հրաչյայի բերանբացությունը: Նիկոլ Փաշինյանին մնում է հուսալ, որ աներձագն այլ՝ ավելի զգայուն թեմաներից չի «բլթացնի» (օրինակ՝ իրենց ֆինանսական շարժը և այլն): Յուրօրինակ «գիքորությամբ» աչքի ընկավ Հրազդանում 30 հազարից ավելի ձայներ «խփած»Սասուն Միքայելյանը: Նա հայտարարեց, որ թավշյա հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը: Միքայելյանը, ամենայն հավանականությամբ, այդպես չի մտածում, բայց իրենց թիմի ներսում այդպիսի մթնոլորտ է և բոլորի համար էլ «թավշյան» շատ ավելի կարևոր է, քան ազատամարտը, քանզի «հեղափոխության» միջոցով իրենք հասել են իշխանության: Միքայելյանի «բլթոցը» ներքին խոսակցությունների ու թիմակիցների մտածողության արդյունք էր: Դա համարյա ըստ Ֆրեյդի ստացվեց Միքայելյանի մոտ: Կամ էլ նա գիտակցաբար այդպես հայտարարեց, քանի որ նախապես գիտեր, որ դա դուր է գալու Փաշինյանի գլավորած երիտհեղափոխական թիմին ու ինքը դառնալու է «սվոյ»: Երեկ 5-րդ ալիքի եթերում «գիքորություն» արեց նաև Փաշինյանի մեկ այլ թիմակից՝ Հովիկ Աղազարյանը: Նա ևս ցույց տվեց, թե ինչ են խոսում ՔՊԿ-ի ներսում և շատ հետաքրքիր բացահայտումներ արեց: Դատելով Աղազարյանի ասածներից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցերին ասել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն չի շնորհավորում, քանզի ... խանդում է: Այո՛, այո՛, խանդում է: «Գիքորը» հենց այդպես էլ ասաց՝ խանդում է: Խանդում է, քանզի ժողովրդավարական երկրների ղեկավարներ Մերկելը, Մակրոնն ու Աղազարյանի համար Կանադայի շատ համակրելի վարչապետը շնորհավորել են, իսկ ՌԴ-ն ու ՀԱՊԿ մյուս պետություններն անմակարդակ են, չեն համարվում առաջադեմ ու դրա համար էլ չեն շնորհավորում ժողովրդավարության ռահվիրա Փաշինյանին: Երևի Աղազարյանն ուզում էր ասել, որ Պուտինը նախանձում է Փաշինյանին, սակայն օգտագործեց իր կարծիքով ավելի պոլիտկոռեկտ «խանդել» բառը: Աղազարյանը կամա թե ակամա բացահայտեց, որ Փաշինյանը, հակառակ իր հրապարակային հայտարարությունների, ՀԱՊԿ-ում իրեն անհարմար է զգում և շատ վատ կարծիքի է այն մարդկանց մասին, որոնք ղեկավարում են ՀԱՊԿ անդամ պետությունները: «Պուտինը խանդում է Փաշինյանին» ձևակերպման տարածումը Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի «աղվեսի քիթը խաղողին չհասավ, ասաց՝ խակ էր» ծրագրի շրջանակներում իր դեմքը փրկի, քանզի կառավարությունում սպասել են Պուտինի շնորհավորանքին, ՓաշինյանիՔՊԿ-ական «գիքորները» նույնպես սպասել են, փաշինյանենք նույնիսկ ջանքեր են գործադրել դրա համար, սակայն ապարդյուն: Ու որպեսզի թիմի մեջ ցեց չընկնի, Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «խանդի» թեզը: Էլի բաներ «բլթացրեց» Աղազարյանը: Նա ասաց, որ ՔՊԿ-ի ներսի երիտասարդները իրեն համարում են ռուսամետ: Նա դա ասաց այն կոնտեքստով, որ ստացվում էր՝ իրենց երիտասարդ թիմում բոլորը ռուսամետությունը հայհոյանք են համարում, ռուսատյաց են կամ արևմտամետ: Աղազարյան Հովիկը նաև ասաց, որ նախկինում իրենց արած շատ հայտարարություններ անհիմն են եղել, քանզի ինֆորմացիայի չեն տիրապետել: Մասնավորապես նա այդ անտեղյակությամբ պայմանավորեց ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ և այժմ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանիհասցեին նախկինում նիկոլենց հնչեցրած քննադատությունները: Փաստորեն, ներկա իշխանություններն ընդունում են, որ նախկինում ստել են: Կամ էլ՝ հիմա են ստում, ո՞վ գիտե: Իսկ լավատեղյակները պնդում են, որ Արշակ Կարապետյանը, մեղմ ասած, թերացել է իր աշխատանքում: Այս ամենից հետո հարց է առաջանում՝ ո՞րն էր հեղափոխության իմաստը, եթե պետք է նախկինում հնչեցրած բոլոր հայտարարությունները շուռ տրվեն, նախկին իշխանությունների բոլոր արածները կրկնվեն ու նախկին բոլոր արատները խորանան: Հայկ Ուսունց

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am