Կեղտոտ գործարք Արցախի թիկունքում.հանդիպել են Արայիկ Հարությունյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը

Արդեն պարզորոշ է դառնում, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Բակո Սահակյանից հետո նախագահ դառնալու հարցում և Հարությունյանը արդեն մի քանի ամիս է ջուր է լցնում հայաստանյան իշխանության ջրաղացին նույնիսկ այն պահերին, երբ այստեղից հնչած անզգույշ մի արտահայտությանը ղարաբաղյան ռազմաքաղաքական էլիտան միահամուռ հակադարձում էր: Արայիկ Հարությունյանը իր հավատարմությունը Փաշինյանին հայտնեց դեռեւս օգոստոս ամսին, երբ վարչապետ Փաշինյանը իր 100 օրվա կապակցությամբ հանրահավաք էր կազմակերպում, Հարությունյանը հազարից ավել արցախցիների ավտոերթով բերեց Երեւան: Վերջին օրերին, երբ Արցախ-Հայաստան բարձրաստիճան այրերի հարաբերությունները սրվել էին եւ փոխհրաձգություններ կային Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության պատճառով, Արցախի նախկին վարչապետը կրկին հանդես եկավ Փաշինյանի իշխանության աջակցությամբ: Մեզ հայտնի է դարձել, որ սա Հարությունյանի կողմից ոչ թե ինքնամատուցման փորձ է, որով վերջինս ցանկություն ունի իրագործել քաղաքական նպատակները, այլեւ Փաշինյան-Հարությունյան դաշնակցությունը պարզ իրողություն է: Այս մերձեցման քավորությունն էլ որքան էլ տարօրինակ է, բայց ստանձնել է ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը, ով Փաշինյանի իշխանության սկզբում քննադատում էր նրան, բայց վերջին ամիսներին, եթե նկատել եք, այլեւս ոչ մի թթու խոսք չի ասում: Մեր տեղեկություններով բոլորովին վերջերս նաեւ կայացել է Արայիկ Հարությունյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, որի ակտիվ նախաձեռնողներից մեկն էլ եղել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Կարելի է ենթադրել, թե ինչ հունով պետք է ծավալվեր քննակումը առաջին նախագահի եւ Ղարաբաղի պաշտոնաթող վարչապետի միջեւ՝ տեղյակ լինելով Արցախի հարցի վերաբերյալ տերպետրոսյանական սկզբունքներն ու ընկալումները, եւ կարելի է հետեւություններ անել, թե Արայիկ Հարությունյանին իշխանության բերելով ինչ խնդիր է իր առջեւ դնելու Հայաստանի իշխանությունը, սակայն դեպքերից եւ իրադարձություններից առաջ չընկնենք, քանի որ լինել Արցախի ամենահարուս մարդկանցից մեկը եւ տիրապետելով ֆինանսական ահռելի ռեսուրսների այդուհանդերձ Արայիկ Հարությունյանի նկրտումները կարող են դիմադրության արժանանալ, եթե արցախցիները բացահայտեն նրա իշխանության գալու իրական նպատակը: Ամեն դեպքում նա իշխանության գալու ուղղությամբ ահռելի ջանքեր է թափում, օրինակ իր սեփականություն հանդիսացող բանկերը մատչելի վարկեր են տրամադրում ազդեցիկ շրջանակներին, որոնք կարող են եղանակ փոխել այս պայքարում: Խոսվում է, որ նա նաեւ 5 տոկոսով մեծ վարկ է տվել Վահան Բադասյանին,որը նույնպես հանդես է գալիս Փաշինյանի իշխանության գովքն անելով: Անի Սահակյան

դիտվել է 161 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am