Ծուղակ Փաշինյանի համար. Ալիևի ղարաբաղյան «խաղաքարտերը»

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման։ «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման», - ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, գրում է «Ինտերֆաքսը»։ Նրա խոսքով, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնումը Ադրբեջանի համար կշարունակի լինել առաջնահերթ խնդիր։ «Հիմնական նպատակն է՝ հասնել շոշափելի արդյունքների։ 2019-ի հունվարին նախատեսված հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանի հետ կքննարկենք խաղաղ կարգավորումը։ Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է», - նշել է Է.Մամեդյարովը։ Մամեդյարովը նկատի ունի վերջերս Միլանում Մնացականյանի հետ մի քանի ժամանոց հանդիպումը: Բնականաբար, նա չի մանրամասնում, թե մասնավորապես որ հարցերի շուրջ են նրանք եկել «փոխըմբռնման», բայց դա կարևոր չի, առավել կարևոր է, որ Բաքուն ինտենսիվորեն Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո բացում է ղարաբաղյան «խաղաքարտերը»: Մի կողմից Հայաստանի հետ բանակցություններում հասած «հաջողությունների» մասին են ազդարարում, մյուս կողմից՝ սահմաններում շարժի մասին տեղեկություններ են ի հայտ գալիս: Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Տավուշի մասն ընդգրկող որոշ հատվածներում բանակի ուժերը փոխարինելու է Պետական սահմանապահ ծառայության ուժերով: Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել է, թե այն, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Տավուշի մասն ընդգրկող որոշ հատվածներում բանակի ուժերը փոխարինելու է Պետական սահմանապահ ծառայության ուժերով որևէ կերպ չի կարող թուլացնել հայկական կողմի զգոնությունը։ Ինչպես հայտնում է «ԱզերԹաջ»-ը, 2018թ. ամփոփիչ ասուլիսում Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևն ասել է, որ, հաշվի առնելով ծառայության ներուժը, նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածի մարտական հենակետերը: Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ ժամկետներում է դա արվելու: Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշել է, որ այս թեմայի հետ կապված Պաշտպանության նախարարությունում ունեն տեղեկություն, որն այս պահին հրապարակման ենթակա չէ. - «Այն ինֆորմացիան, որը այս պահին մեր ձեռքի տակ կա, դեռ ենթակա չի հրապարակման»: «Որևիցե կերպով դա մեր պաշտպանողականության վրա չի ազդելու: Մեր ծառայությունը շարունակում է նույն բովանդակությամբ, նույն կարգով, նույն հաճախականությամբ տարվել: Եվ ցանկացած ձևով իրավիճակի հսկողությունը հայկական ուժերի կողմում է շփման գծում: Որևիցե ձևով դա չի կարող ազդել մեր զգոնության, ծառայության կազմակերպման հետ կապված», - հավելեց փոխնախարարը: Տավուշը հայկական կողմից Ադրբեջանի հետ ունեցած ամենաերկար ընդհանուր սահմանն է, և այնտեղի զորքերը պաշտոնական հաղորդագրությամբ որպես ռեզերվ ծառայեցնելու տեղեկությանը կասկածանքով են վերաբերվում հայաստանյան վերլուծաբանները՝ չբացառելով, որ Ղազախի հատվածը ներկայումս սպասարկող Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող 707-րդ մոտոհրաձգային բրիգադը և նույն բրիգադի հրետանային ուժերը կարող են տեղաշարժվել Լեռնային Ղարաբաղ: Բաքուն, փաստորեն ամրապնդվում է պահուստային զորքերը՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում, Հայաստանի հետ սահմաններին: Մյուս կողմից Բաքուն շարունակում ռազմատենչ հայտարարությունները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս հայտարարեց, որ ադրբեջանական բանակի սպառազինությունը թույլ է տալիս ոչնչացնել հակառակորդի ցանկացած օբյեկտ, սակայն Ադրբեջանը կշարունակի նորանոր զինատեսակների ձեռքբերումը: Իսկ Հայաստանի իշխանությունները փոխանակ դատապարտեն Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, զգոն լինեն, կարծես չեն են նկատում Ադրբեջանի դիվանագիտական ու ճակատային գործողությունները: Թամար Բագրատունի

դիտվել է 70 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am