«Ինչի՞ համար է այս անվերջ կռիվը...». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակույթն այն ամենն է, ինչն իմաստավորում է մարդու և խմբի կյանքը, կամ՝ այն ամենը, ինչ իմաստավորում է մարդու և խմբի կյանքը՝ մշակույթ է: Մարդկային հարաբերություններն՝ ընտանեկան, ազգակցական, հասարակական հարաբերությունները, հարաբերությունները սեռերի, տարիքային խմբերի մեջ և միջև, աշխատանքը, վաստակելը և վաստակածը տնօրինելը, ծախսելը, հանգստանալը և զվարճանալը, առօրյան և տոնը, կենսաբանական կարիքներն՝ ուտելը, քնելը, քայլելը և այլն մարդկանց կյանքում մշակութայնացվել են` ինչ ուտել, ինչ չուտել, ում հետ չուտել, ում հետ ուտել և ինչպես ուտելը մշակութային երևույթներ են: Մարդկանց կյանքում մշակութայնացվել են նույնիսկ զգացմունքները՝ սիրելը և ատելը, նվիրումն ու մերժումը... Եթե մենք մշակույթը հասկանում ենք միայն արվեստը և մշակույթի վարչական կազմակերպումն ընկալում ենք միայն արվեստի զարգացումը՝ գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, կինո և այլն՝ մենք անսահման նվազեցնում ենք մշակույթի ընկալումը և մեր կյանքի մշակութային ծավալը, այլ խոսքերով՝ մեր կյանքի իմաստը: Մարդկային խմբերը, այդ թվում՝ ազգային-էթնիկական, ազգային-պետական/քաղաքացիական, կրոնական, լեզվական, տնտեսական, հասարակական միմյանցից տարբերվում են իրենց մշակութային մետա- և տեղական առանձնահատկություններով: Ֆիզիկական կամ աշխարհագրական տարածքն իմաստավորվում, հայրենիք և պետություն է դառնում խմբի կողմից այդ տարածքն օգտագործելու և խմբի մշակութայնացված կյանքը կազմակերպելու միջոցով: Նաև՝ խմբի կյանքի մշակույթն այդ տարածքում հաջորդ սերունդներին ժառանգելու միջոցով: Սրան կարելի է նաև մշակութային հիշողություն անվանել: Եթե մենք մեր մշակութային հիշողությունից հրաժարվում ենք, մշակույթը պահպանելու, զարգացնելու, պաշտպանելու վարչական ձևերը չենք գտնում, եթե մշակույթի նախարարության իմաստը և անելիքը չենք գտնում, եթե մշակույթի նախարարության գործառույթը հանգում է բյուջեն արվեստի տարբեր ոլորտները ֆինանսավորելուն, բնական է, որ մենք մշակույթի նախարարությունը կարող ենք խցկել որևէ այլ վարչական կառուցվածքի մեջ: Կարող ենք նաև լուծարել: Դրանով, սակայն, մենք ընդամենը հաստատում ենք, որ մենք մեր տեսակի՝ հայության և հայաստանության կյանքի իմաստը չենք գտնում: Ուրեմն ինչի՞ համար է այս անվերջ կռիվը՝ պետություն ստեղծել, պետության կառավարման ձևեր փնտրել, աշխարհի այլ տեսակների հետ հարաբերություններ կառուցելու ձևեր փնտրել, պատերազմներում մեր տեսակը պաշտպանել, եթե այդ «մեր տեսակի» գոյության իմաստը՝ փաստացի մեր տեսակի իմաստը, մեր տեսակի մշակույթը պաշտպանելու և զարգացնելու իմաստը, մեր մշակութային հիշողության փոխանցման կարևորությունը և դրա զարգացումները չենք ըմբռնում»:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am