Ինչպես միշտ՝ ռուսական «կլուբում»

Հայաստանը, հերթական անգամ հակադրվելով Արևմուտքին և պաշտպանելով Ռուսաստանի դիրքորոշումը, ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ուկրաինայի առաջարկած Ղրիմի ռազմականացման մասին բանաձևին: Նախօրեին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության ընթացքում Հայաստանը՝ Բոլիվիայի, Բուրունդիի, Կամբոջայի, Սուդանի, Զիմբաբվեի, Ուզբեկստանի ու ևս 13 այլ երկրների հետ դեմ քվեարկեց այդ փաստաթղթին, որը դատապարտում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները Մոսկվայի կողմից 2014-ին բռնակցված թերակղզու տարածքում: Ռուսաստանի առանցքային դաշնակիցներ Ղազախստանը, Ղրղըզստանը նախընտրել են ձեռնպահ քվեարկել, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը: Միացյալ Նահանգների օգնությամբ կազմված բանաձևը ընդունվել է արևմտյան երկրների կողմ ձայների արդյունքում: Փաստաթղթում նշվում է, որ Ղրիմում ռուսաստանյան զինվորականների ներկայությունը հակասում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանը, քաղաքական անկախությանը և տարածքային ամբողջականությունը: Ընդ որում, բանաձևը Ղրիմի ռազմականացումը սպառնալիք է համարում ոչ միայն Ուկրաինայի, այլ այդ տարածաշրջանի մյուս երկրների համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձևում իր «լուրջ մտահոգություն է հայտնում է Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմը աստիճանաբար ռազմականացնելու, այդ թվում սպառազինության մատակարարման՝ ներառյալ միջուկային թռչող սարքերով և հրթիռներով զինելու կապակցույթամբ», հայտնում է «Ազատությունը»: Աշխարհի ավելի քան վեց տասնյակ երկրներ կողմ են քվեարկել փաստաթղթին, որը նաև դատապարտում է Սև և Ազովի ծովերի շրջաններում Ռուսաստանի աճող ռազմական ներկայությունը, օտարերկրյա նավերի տեղաշարժերը սահմանափակելու Մոսկվայի փորձերը: Հիշեցնենք, որ այս փաստաթուղթը միջազգային հանրության հերթական արձագանքն է Ղրիմի թերակղզու ափամերձ գոտում շաբաթներ շարունակվող լարվածությանը: Նոյեմբերի 25-ին Սև ծովի Կերչի նեղուցում Ռուսաստանի մասնակցությամբ տեղի է ունեցել ծովային ընդհարում, ռուսաստանյան սահմանապահ ուժերը զինված հարձակում են իրականացրել ուկրաինական երեք ռազմական նավերի վրա, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել, տասնյակ ուկրաինացի նավաստիներ են գերեվարվել և Ռուսաստանում երկու ամսով նախնական կալանքի ենթարկվել: Նրանց սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում: Արևմուտքը Ռուսաստանից պահանջում է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին՝ սպառնալով նոր պատժամիջոցներով: «Մեր դաշնակիցների և գործընկերների համերաշխության շնորհիվ ՄԱԿ-ի ամբիոնից փաստագրվեց Կրեմլի հերթական միջազգային հանցագործությունը», - ողջունելով բանաձևի ընդունումը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: - «Եվս մեկ կարևոր քայլ Ղրիմի դեօկուպացիայի ճանապարհին: Բանաձևն արտացոլում է միջազգային հանրության միանշանակ գնահատականը Կրեմլի գործողություններին»: Ռուսաստանը, իր հերթին, ափսոսանք է հայտնել քվեարկության արդյունքների կապակցությամբ՝ փաստաթուղթը որակելով «վնասակար ուկրաինական մտադրություն»: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին շնորհակալություն է հայտնել ռուսական ագրեսիան դատապարտող փաստաթուղթը մերժած երկրներին, Իսկ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին մեղադրել է իրենց գործողություններով ուկրաինական սադրանքները ընդարձակելու մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պարզ է, որ կողմ չէին կարող քվեարկել: Բայց այստեղ ուրիշ հարց կա՝ ո՞րն է այդ դեպքում Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների միջև տարբերությունը: Ինչու՞ է այդքան բարդ մեկ անգամ գոնե ձեռնպահ քվեարկելը, կամ չքվեարկելն այն էլ այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Հայաստանի դաշնակից՝ ՀԱՊԿ-ական ու ԵԱՏՄ-ական պետությունները որևէ առիթ բաց չեն թողնում Հայաստանի խայթելու հարցում: Հետևաբար, կարելի է արձանագրել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ևս վարում է այն քաղաքականությունը, որի համար նախկինում քննադատվել է նախորդը: Այսինքն՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանը չի փոխել վեկտորները: Սակայն տարբերությունն այն է, որ դաշնակիցներն այժմ Հայաստանի ներկայիս իշխանությանը ավելի քիչ են հարգում, նրա հետ ավելի քիչ են հաշվի նստում, քան, հավանաբար, նախկինում էր: Մետաքսյա Շալունց

դիտվել է 123 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am